«Թեհրանում Ամանորը տանը չէինք դիմավորում, իսկ Հայաստանում տանը նշելու ավանդույթն ինձ դուր է գալիս»․Արենա Զեյնալյանի նոր ֆոտոշարքը
ЛАЙФԱռավել մանրամասն՝Այստեղ
«Թեհրանում Ամանորը տանը չէինք դիմավորում, իսկ Հայաստանում տանը նշելու ավանդույթն ինձ դուր է գալիս»։ 2019-ն Արենա Զեյնալյանի համար լի էր անակնկալներով: Ինչպես նշել է՝ կյանքի լավագույն տարիներից էր:
«Միսս հայուհի 2018» տիտղոսակիրն անցած տարի միացավ «Women’s Club»-ի թիմին եւ հանդիսատեսին ներկայացավ իր հումորներով: Նախատոնական օրերին նա ժամանակ է գտել նաեւ լուսանկարահանման մասնակցելու համար:
«Գաղափարն իմն ու լուսանկարիչ Միկայինն էր: Շատ արագ որոշեցինք եւ իրականացրինք նկարահանումները: Ուզում էինք տարբերվող, ուրախ ու անմիջական լուսանկարներ ստանալ: Նա ստեղծագործ նկարիչ է: Շատ հետաքրքիր ֆոտոշարք է, ու դրական մեկնաբանություններ ստացա»,-BRAVO.am-ին ասել է Արենան եւ հավելել, որ աշխատել են ուրախ ու անմիջական մթնոլորտում:
Արենան խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում միշտ զավեշտալի դեպքեր են լինում: Այս անգամ եւս բացառություն չի եղել: Քանի որ մրսկան է, սկզբում ծորակից շատ տաք ջուրը է բացել, արդյունքում էլ մի փոքր այրվել է: Առաջին լուսանկարները ստանալիս էլ փրփուրն է խանգարել: Սկզբում այնքան շատ է եղել, որ փակել է դեմքը: Լավ լուսանկարներ ստանալու համար ստիպված են եղել ջուրն ավելացնել ու փրփուրները հեռացնել:
Գեղեցկու հետ խոսել ենք նաեւ Ամանորից: Արդեն երկրորդ տարին է` նա Երեւանում է դիմավորում Նոր տարին.
«Ինչպես նախորդ, այս Ամանորը ևս ընտանիքիս հետ շատ ուրախ նշեցինք: Սովորաբար այս տոնն ընտանիքիս հետ եմ նշում: Բացառություններ գրեթե չեն եղել: Թեհրանում ապրելու տարիներին Ամանորը տանը չէինք դիմավորում, իսկ Հայաստանում տանը նշելու ավանդույթն ինձ շատ է դուր գալիս: Բացի դրանից, այստեղ հայկական ուտեստներն ավելի շատ ենք պատրաստում, իսկ Թեհրանում տոնական սեղանին շատ են իրանական ուտեստները»:
Խոսելով 2020 թվականի անելիքներից, սպասումներից` գեղեցկուհին նշել է, որ հույս ունի` այն նույնքան գեղեցիկ կլինի ու նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի` ոչ միայն իր, այլ նաեւ Հայաստանի ու հայրենակիցների համար: Կարծում է` 2020-ը եւս կլինի գեղեցիկ ու հումորային պահերով լի: