«Սա քո կյանքն է. ամուսնացած լինել ու չորս երեխաներ ունենալ». Քանյե Ուեսթի յուրօրինակ նվերը Քիմ Քարդաշյանին
ЛАЙФԱռավել մանրամասն՝Այստեղ
Քիմ Քարդաշյանն Instagram-ում հայտնել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի անհավանական ռոմանտիկ, յուրօրինակ նվերի մասին։ Խոսքը զարդի մասին է՝ ոսկե կախազարդ, որի վրա փորագրված է Քանյեի հաղորդագրությունը, որը Քիմին ուղարկվել է մի քանի ամիս առաջ։
«Սա քո կյանքն է. ամուսնացած լինել ու չորս երեխաներ ունենալ։ Անմեղ դատապարտվածներին օգնել դուրս գալ բանտից։ Լինել «Vogue»-ի շապիկներին։ Ամեն կիրակի ընտանիքի հետ եկեղեցի գնալ։ Այս ամենը քո երազանքներն են, որոնք իրականություն են դարձել»,- ասված է կախազարդի վրա։ «Երբ խոսքը նվերների մասին է, նա մանրամասնորեն մտածում է բոլոր դետալները»,- հիացական հայտնել է Քարդաշյանը։
Երկրապուգները չեն թաքցրել հիացմունքը։ «Լավագույն ամուսին», «Քանյե, կեցցես», «Չէ որ կարող էր իր օգնականներին խնդրել ինչ-որ բան խնդրել»,- նշել են հետեւորդները։