«Գյուղատնտեսության ոլորտում 9 ամսում ունենք 4 տոկոսի անկում». Տիգրան Խաչատրյանը նշեց պատճառները
ЭКОНОМИКА9 ամսվա արդյունքներով ունեինք 4 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ի ողջ տարվա թվերը դեռ չեն ամփոփվել:
«Կարծում ենք, որ տարվա արդյունքներով դա վերականգնել չի լինի: Այսինքն 2018-ի համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք 2019-ին: Այդտեղ երկու գործոն կա. առաջինն այն է, որ կա որոշակի հաշվառման հետ կապված գործոն, երկրորդը՝ մեր գյուղատնտեսությունը դեռեւս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակում արձանագրի բարձր աճի տեմպեր:
Մենք պետք է կարողանանք բարձրացնել գյուղատնտեսության մրցունակությունը, դրան են միտված այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



