Բացահայտվել է Արտենի գյուղում անչափահասի դանակահարության դեպքը (տեսանյութ)
ВИДЕОՀունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նույն օրը Արտենի գյուղի չգործող ռեստորանի հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ անչափահասը դանակահարվել է։
Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները ճշտեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և բացատրական աշխատանք ձեռնարկեցին։
Արդյունքում՝ կասկածյալը հունվարի 5-ին ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



