Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան մասնակցում էր հարսանեկան արարողությանը, ու ավտոմեքենայի մեջ եղել են հարսն ու փեսան, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել և մեկ այլ ավտոմեքենայով հարսին ու փեսային տեղափոխել են հարսանեկան սրահ։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



