Հայաստանում նորածինների ամենատարածված անունների հնգյակը
ЛАЙФ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ազգային վիճագրական ծառայությունը ներկայացրել է Հայաստանում նորածինների ամենատարածված անուները 2017 թվականին:
Ցուցակը գլխավորել են Նարե և Դավիթ անունները: 2017 թ.-ին Հայաստանում ծնվել է 712 Նարե ու 1148 Դավիթ: Աղջիկների ամենատարածված անունների ցանկում են ներառվել նաև Մարիա (677), Մարի (586), Մանե (541) և Անի (456) անունները.
Տղաների ամենատարածված անունների ցանկում են ներառվել Նարեկ (1 057), Տիգրան (617), Հայկ (570), Ալեքս (517) անունները:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2017 թվականին ծնվել է 17950 աղջիկ (2016-ին`19179) ու 19 749 տղա (2016-ին` 21 459):
Նորածինների ընդհանուր թիվը 2017 թվականի տվյալներով կազմել է 37 699, ինչը 7,1%-ով կամ 2,89 հազարով ավելի քիչ է, քան 2016 թվականին (40 592 երեխա) ու 9,7%-ով ավելի քիչ է, քան 2015 թ.-ին (41 763 երեխա): Հարկ է նշել, որ տարվա ընթացքում ամենաշատ թվով երեխա ծնվել է հոկտեմբերին, ամենաքիչն էլ` փետրվարին` 2591:-0-