Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աննա Գևորգյանը՝ բարեգործական սրճարանի մասին. «Շատ հավես մթնոլորտ է, ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ»

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Մաշտոցի 37 հասցեում (Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկում) գործող ֆրանսիական փոքրիկ անկյունը՝ «Avenue 37»-ը, այսօրվանից արդեն գործում է և պատրաստ է ընդունելու բարի, ժպտերես, դրական ու հետաքրքիր մարդկանց:)

Սրճարանում կան տարբեր անկյուններ՝ ինտրովերտի անկյուն, ուր կարելի է գնալ միայնակ ու խորասուզվել մտքերի մեջ, ռոմանտիկ անկյուն սիրահարների համար և, ի վերջո, հարմարավետ անկյուն ընկերական հանդիպումների համար: Երկրորդ սրահում փոքրիկ գինետուն է, որտեղ կարող եք վայելել տարբեր երկրների համեղ գինիներ:

Երեկ՝ «Avenue 37»-ի պաշտոնական բացմանը, ներկա էին մի շարք հայտնի մարդիկ՝ Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ, Գարիկ Սեպխանյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Էթերի Ոսկանյանը, Դիանա Շատվերյանն ամուսնու հետ, Արտակ Վարդանյանը, Գագիկ Շամշյանը, Աննա Խաչատրյանը, Լիանա Տեր-Մինասյանը, Էռնա Էլիզբարյանը, Աննա Գևորգյանն ամուսնու՝ Վլադի հետ, Մարինա Գրեգը, Էմմա Հակոբյանը և այլք: Սրճարանի բացմանը ներկա էր նաև օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը, ով առաջինը փորձարկեց «Avenue 37»-ի դաշնամուրը՝ նվագեց, երգեց, այնուհետև նրան միացավ հյուրերից մեկ ուրիշը՝ Սերոբ Անտինյանը: Մի խոսքով՝ բացմանը բարի մթնոլորտ էր, որը միշտ լինելու է «Avenue 37»-ում, չէ՞ որ այստեղի յուրաքանչյուր այցելու դառնում է բարեգործ, քանի որ սրճարանի ամբողջ շահույթն ու թեյավճարներն ուղղվելու են անապահով ընտանիքների համար Ավանում գործող բարեգործական ճաշարանին:

Հայտնիներից հետաքրքրվել ենք, թե ինչ տպավորություններ ունեն «Avenue 37»-ից:

Գրիգոր Դանիելյան

Մենք ընդամենը 2 օր առաջ ենք բացել «Ֆուլ հաուս» սրճարանը և արդեն մասնագետի աչքով եմ նայում այս ամենին, «կեղտ» եմ ման գալիս ու չեմ գտնում:) Ամեն ինչ տեղը տեղին արված է: Ինտերիերը շատ գեղեցիկ է, գինիների անկյունն ինձ շատ դուր եկավ: Կարելի է ասել՝ նաև ստեղծագործական մթնոլորտ է: Գուցե այստեղ մեզ տեսնեք «Ֆուլ հաուսի» սցենարները գրելիս:) Ուրախ եմ, որ նման նախաձեռնություն կա, և որ ամենակարևորն է՝ բարեգործական նպատակով է արվել: Կարծում եմ՝ ճիշտ կծառայի իր նպատակին, այնպիսի մարդիկ են կանգնած այս ամենի հետևում, որ վստահ եմ՝ այդպես էլ լինելու է:

Էթերի Ոսկանյան

Սուպեր գաղափար է. տա Աստված, որ շարունակական լինի: Ես ուրախ եմ, որ BlogNews-ը որոշել է կազմակերպել այս ամենը: Ինքս հաճախ կգամ այստեղ ու խորհուրդ կտամ ընկերներիս գալ այստեղ: Տեղը հրաշալի, հարմարավետ, բարի մթնոլորտով է: Շատ կարևոր է, որ հիմա սկսել են ուշադրություն դարձնել այն բանին, որ մարդկանց պետք է օգնել:

Վահե Խանամիրյան

Շատ ուրախ ենք, որ սրճարանը բարեգործական բնույթի է: Մեր այցելության հիմնական շարժառիթը հենց դա էր: Հետագայում հաճախ պետք է գանք այստեղ, պատվերներ անենք, ժամանակ անցկացնենք, որպեսզի նաև մեր օգնությամբ «Avenue 37»-ը ծառայի իր նպատակին: Վայրն էլ շատ հաճելի ու գեղեցիկ է:

Աննա Գևորգյան

Շատ հավես մթնոլորտ է, ինձ շատ դուր եկավ: Ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ: Սովորաբար այսպիսի տեղեր մտնելուն պես ուզում եմ դուրս գալ, վերադառնալ իմ տուն, սակայն հիմա ինձ շատ լավ եմ զգում, ուզում եմ էլի մնալ, հետո նորից գալ:)

Դիանա Շատվերյան

Շատ լավ միջավայր է ստեղծվել, ուրախ եմ, որ նման գեղեցիկ վայր բացվել է հենց իմ հարևանությամբ: Ես պարտադիր կլինեմ «Avenue 37»-ի մշտական հաճախորդներից մեկը: Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են անապահով ընտանիքների մասին, ողջունելի նախագիծ է և էստեղ հաճախ ժամանակ անցկացնելու էլ ավելի մեծ ցանկություն է առաջացնում:

Արտակ Վարդանյան

Ինձ ամեանաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ այդտեղ ֆեյսբուքահայությունը կհանդիպի Արամին և Կոնստանտինին, կամ եթե BlogNews-ում վատ հոդված լինի, աստղերը Արամին և Կոստյային «բռնացնելու» տեղ կունենան:) Սա, իհարկե, որպես հումոր։

Միանշանակ, վերջին շրջանի ամենալավ նախաձեռնություններից մեկն է, որի նմանը մենք չենք ունեցել: Կուզենամ, որ մեր երկրում բոլորն այնքան լավ ապրեն, որ բարեգործության կարիք չլինի, բայց քանի որ այդպես չէ, մաղթում եմ, որ այս դռները երբեք չփակվեն:

Ինձ դուր եկան բոլոր անկյունները, սակայն, ինչպես բոլորը նշում են, մի օր ես էլ եմ անպայման լինելու առանձին անկյունում: Առավոտյան 9-ին կզանգահարեմ ու կպատվիրեմ տեղը, թե չէ, վստահ եմ, հետո զբաղված է լինելու:)

Մագդա Մկրտչյան

Շատ տպավորված եմ. տարիներ առաջ Փարիզում էի, և այստեղի միջավայրն ինձ ստիպեց հիշողությունների գիրկն ընկնել: Ես արդեն սիրահարվել եմ «Avenue 37»-ին, անպայման կրկին կլինեմ այստեղ: Իսկ երբ տեսա դաշնամուրը, չկարողացա դիմակայել, սկսեցի նվագել:) Մեծ բավականություն ստացա:

Էռնա Էլիզբարյան

Ինձ շատ դուր եկավ. շատ ճաշակով, մոդեռն, տրամադրող գույներով ու նկարներով տեղ է: Նախաձեռնությունն էլ շատ գովելի է, քանի որ ամբողջ շահույթն ուղղվելու է բարեգործության: Շնորհավորում եմ:

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи