Գեորգի Կուտոյան ուժեղ անձնավորություն էր․ Դավիթ Հարությունյան
ОБЩЕСТВОԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյան ուժեղ անձնավորություն էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Նա ուժեղ անձնավորություն էր, շատ կիրթ, պատրաստված, խորը գիտելիքներ ուներ, թերևս այդքանը»,-նշեց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Դեպքի վայրում իրավապահները զենք են հայտնաբերել: Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



