Էշլի Յանգը տեղափոխվեց Միլանի «Ինտեր» (ֆոտո)
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան, թիմի ավագ Էշլի Յանգը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտերը» Յանգի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր, իսկ 34-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 1.5 միլիոն եվրո:
2007 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկող եւ ազգային թիմի ավագ Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2011 թվականից։ Դրանից առաջ հանդես է եկել «Աստոն Վիլայում» եւ «Ուոթֆորդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



