Տաքսու վարորդին կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել. ոստիկանության բացահայտումը
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանել կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



