Բաներ, որոնց մասին տղամարդը երբեք Ձեզ հետ չի կիսվի
ЛАЙФԿանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն:
Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին:
Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան:
Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում:
Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը:
1. Ձեր մասին ոչ հաճելի արձագանքներն ու խոսակցությունները: Եթե տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա վերջինիս չի վշտացնի՝ իր մասին այլոց ոչ բարենպաստ կարծիքները փոխանցելով: Այդ իսկ պատճառով էլ, եթե Դուք կասկածում եք, որ Ձեր սիրելիի ընկերը կամ բարեկամներից մեկն այնքան էլ լավ կարծիք չունի Ձեր մասին, Դուք դժվար թե այդ մասին իմանաք նրա շուրթերից:
2. Գաղտնի խնայողություններ: Շատ ընտանիքներում այսպիսի սովորություն կա. տղամարդն աշխատավարձը տուն է բերում և ամբողջությամբ տալիս կնոջը: Ամեն դեպքում մենք ենք այդպես մտածում: Սակայն վիճակագրությունն ասում է, որ յուրաքանչյուր 2-րդ տղամարդն իր անձնական օգտագործման համար պահում է աշխատավարձի մոտ 10-20%-ը:
3. Իր վախերը: Տղամարդիկ ծայրահեղ աստիճանի սարսափում են թույլ երևալուց: Այդ իսկ պատճառով էլ հաճախ անմիտ, չհիմնավորված արարքներ են կատարում միայն նրա համար, որ խիզախ և ինքնավստահ երևան: Եվ ուրեմն, նրանք դժվար թե Ձեզ ասեն, որ վախենում են կորցնել աշխատանքը կամ ծնող դառնալուց:
4. Իր նեղվածությունը: Իրականում տղամարդիկ կանանցից քիչ չեն նեղանում: Պարզապես նրանք կարողանում են շատ լավ թաքցնել դա: Տղամարդիկ վախենում են թույլ, անօգնական ու նեղացած երևալ: Դրա համար էլ հազվադեպ են խոստովանում, որ իրենք նեղվում են Ձեր նկատողություններից, քմծիծաղից կամ կծու խոսքերից:
5. Իր թերությունները: Դա մենք` կանայքս ենք, օրինակ, տոներից հետո խոսում և ցույց տալիս մեր գիրացած մարմինը բոլորին, կամ քննադատում սեփական մեծ քիթն ու մարմնի այլ անկատար հատվածները: Տղամարդիկ, սակայն, որքան էլ անճոռնի լինեն, վատ տեսք ունենան, երբեք մեր առաջ իրենց թերություններն ի ցույց չեն դնի: Իսկ թերություններ բոլոր տղամարդիկ ունեն:
Շարունակությունը՝ այստեղ