Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում
СПОРТՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ:
Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիցցայի միջազգային մրցաշարին:
![]()
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



