Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ-ն Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը առժամանակ դադարեցնում է թռիչքները Իրանի մայրաքաղաքում ուժեղ ձյան պատճառով։
«Իրան- բոլոր ինքնաթիռների թռիչքները Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից (THR) դադարեցվել են ուժեղ ձյան պատճառով, ասվում է «Թվիթեր»-ում ՌԴ ԱԳՆ իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ Armeia Airways ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի ժամանումը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 16։00-ին, սպասվում է ժամը 16։31-ին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



