Հայ խաղաղապահը չի տուժել Մալիում ՄԱԿ-ի կայանի վրա հարձակման ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՀայ սպան, որը ՄԱԿ-ի ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում, չի տուժել ՄԱԿ-ի կայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել են զինծառայողի գործընկերները:
«Նրա հետ առավոտյան ենք խոսել: Նա շարունակում է իր ծառայությունը»,- նշել են գործընկերները:
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, զինյալների խմբավորումը նոյեմբերի 28-ին կրակ էր բացել ՄԱԿ-ի՝ Մալիի կայունացման միջազգային առաքելության խաղապահների կայանի վրա: Կան տուժածեր, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով առաքելության ներկայացուցչին: «Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես ժամը 4-ին: Կայանի տարածքում չորս կամ հինգ հրթիռ է պայթել: Մի քանի մարդ վիրավորում է ստացել, բայց առայժմ վաղ է խոսել ճշգրիտ տվյալների մասին»,- ասել է սպա Օլիվեր Սալգադոն:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



