Ձկներ, երկու կրակի արանքում կհայտնվեք․ հունվարի 20-ի աստղագուշակը
ЛАЙФԱռավել մանրամասն՝Այստեղ
Խոյ։ Շրջապատի մարդիկ հակված կլինեն սխալ որոշումներ կայացնել: Համենայն դեպս այդ համոզմունքը կունենաք ոչ միայն դուք: Հնարավոր են ձեր եւ այլոց շահերի բախում: Այժմ չի կարելի սեփական պատասխանատվությունը բարդել ուրիշի ուսերին եւ խուսափել ստանձնած հանձնառություններից: Եթե ունեք պարտքեր, փորձեք դրանք հետ վերադարձնել:
Ցուլ։ Այսօր ձեր գործանական հատկանիշները կդրեւորեք լավագույնս: Միայն զգուշավորությամբ մոտեցեք այն մարդկանց կողմից ձեզ արված առաջարկներին, որոնց կամ չափազանց լավ եք ճանաչում, կամ չեք ճանաչում առհասարակ: Ձեր մատ տրամադրությունը չպետք է ազդի շրջապատի մարդկանց վրա: Խուսափեք որեւէ առճակատումից:
Երկվորյակ։ Այժմ ամեն բան նորմալ է պրոֆեսիոնալ գործունեության եւ սոցիալական ոլորտներում: Կարող եք կարեւոր փաստաթղթերի հետ աշխատել, առանց մտավախության, որ սխալներ թույլ կտաք: Հաճելի հանդիպումների հավանականությունը մեծ է: Ժամանակ գտեք լավ շրջապատում ուրախ ժամանցի համար:
Խեցգետին։ Իդեալական ժամանակ է մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի համար: Օգտակար է ինքնակրթությամբ զբաղվելը: Նոր ստացված գիտելիքները կօգնեն ձեզ ապագայում: Անշարժ գույքի հետ կապված գործարքները կլինեն հաջող:
Առյուծ։ Շրջապատի մարդկանց հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Պատճառը ներքին լարվածությունն է ու զգացական անկայուն դաշտը: Հնարավոր է անակնկալ կերպով ուժերը ջլատվեն եւ գերհոգնածություն զգաք: Դրամական հարցերում եղեք հատկապես ուշադիր: Հարազատները կարող են անակնկալ կերպով ուրախացնել ձեզ:
Կույս։ Բարենպաստ օր է ցանկացած աշխարհիկ միջոցառումների համար: Կարող եք նաեւ մեծ գնումներ կատարել` մեքենա, անշարժ գույք, ոսկեղեն: Հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, որոնք լուծումը շատ կարեւոր է: Գործընկերները ճիշտ խորհուրդներ կտան: Դրանք օգտակար կլինեն եւ կօգնեն խուսափել տհաճություններից:
Կշեռք։ Օրը հարմար է գործնական հանդիպումների եւ բանակցությունների համար: Կարեւոր փաստաթղթերի ստորագրման համար բարենպաստ օր է: Կարող եք պլաններ կազմել ապագայի վերաբերյալ: Եթե ալարկոտությունը մի կողմ դնեք, հաջողությունը երկար սպասեցնել չի տա ձեզ: Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:
Կարիճ։ Նվիրեք ձեզ մասնագիտական խնդիրների կարգավորմանը: Սակայն աշխատանքն ու անձնական հարաբերությունները մի խառնեք իրար: Նոր սիրային ծանոթությունները կուրախացնեն ձեզ, թեեւ հետագայում կհամոզվեք, որ եղածն ընդամենը թեթեւ սիրավեպն էր: Անտեղի խոստումներ մի տվեք:
Աղեղնավոր։ Լի եք ստեղծագործական եռանդով եւ ներշնչանքով: Այն, ինչ նախատեսել եք այսօր, կստացվի առանց լուրջ բարդությունների: Նշանի միայնակ ներկայացուցիչները այսօր հետաքրքիր մարդու կհանդիպենք, ով կարող է փոխել նրանց կյանքը:
Այծեղջյուր։ Լավ ժամանակ է ծրագրերն իրականացնելու համար: Վստահ եւ անվարան շարժվեք առաջ: Մարդիկ, ովքեր կարող են այսօր ձեզ մտքափոխ անել, պարզապես զինաթափ կլինեն: Հաճելի անակնկալների սպասեք սիրելիից:
Ջրհոս։ Ձեր խնդիրները կարգավորեք միայնակ: Օրը հարմար է ընտանեկան հարմոնիկ հարաբերությունների համար: Անձնական կյանքում մի փոքր թարմություն մտցնելը վատ չէր լինի: Հաջողությունը կարող է ձեզ ժպտալ ոչ միայն սիրո մեջ, այլ նաեւ գործնական կյանքում:
Ձկներ։ Երկու կրակի արանքում կհայտնվեք: Ուստի փորձեք նախապես ձեր անելիքը պլանավորել, ավելորդ լարվածության աճ թույլ չտալու համար: Սիրային հարցերում ավելի լավ է լինեք զիջող: Ավելի շրջահայաց եւ զգուշավոր եղեք: