Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Առաջին ամուսնական գիշերվա ամենաանսովոր ու վայրի ավանդույթները ամբողջ աշխարհից

ЛАЙФ

Ոչ միայն ամուսնական, այլ նաև առաջին ամուսնական գիշերվա ավանդույթները աշխարհի տարբեր ծայրերում տարբեր են ու դրանց շնորհիվ հնարավոր է հասկանալ տվյալ վայրի զարգացվածության ու մտածողության աստիճանը։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ առաջին ամուսնական գիշերվա աշխարհի 6 ամենաանսովոր ավանդույթներին, որոնք ձեզ կապացուցեն, որ աշխարհն ու մարդիկ բազմազան ու բազմապիսի են։

Միջնադար Միջնադարը միշտ է առանձնացել իր ավանդույթներով, սակայն այս ժամանակաշրջանը հատկապես հայտնի է իր ամուսնական ավանդույթներով։ Շատ պատմաբաններ վստահեցնում են, որ Միջնադարում ամուսնական առաջին գիշերվա իրավունքը պատկանում էր կալվածատիրոջը։ Այսինքն , եթե ամուսնացողը հարուստ չէր, ապա նրա ապագա կնոջ հետ առաջին գիշերը պիտի անցկացներ իր տերը։ Այս ավանդույթը, որը մեր օրերում չափազանց դաժան ու վայրի կարող է ընկալվել, սակայն, ապացուցված չէ, որ գոյություն է ունեցել։ Մեզ են հասել մի քանի գիտական աշխատություններ ու պատմական վկայություններ, որ Միջնադարում մարդուն գնած հարուստը տիրանում էր նաև նրա կնոջ հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքին, սակայն շատերը պնդում են, որ սրանք ուղղակի ենթադրություններ են կամ Միջնադարն ավելի վառ գույնով ներկայացնելու փորձեր։

Ֆիլիպիններ Ֆիլիպիններում առաջին ամուսնական գիշերը զույգը պետք է անցկացնի տարբեր սենյակներում։ Այստեղ հավատում են, որ խմած զույգի միասին լինելու պատճառով հնարավոր է , որ ծնվեն հիվանդ երեխաներ։ Ֆիլիպիններում հարսանիքից անմիջապես հետո հարազատները ուղեկցում են նորաստեղծ զույգին իրենց տուն։ Նրանք նրանց կողքն են անցկացնում ամբողջ գիշերը՝ համոզվելու համար, որ սիրահարները չեն առանձնանա իրենց սենյակում այդքան խմած վիճակում։

Բերբերի Բերբերին 7-րդ դարում իսլամ ընդունած և Հյուսիսային Աֆրիկայում ապրող ցեղերի ընդհանուր անունն է։ Նրանք առանձնանում են ոչ միայն իրենց ապրելաոճով ու մտածելակերպով , այլ նաև առաջին ամուսնական գիշերվա հետ կապված ոչ սովորական ավանդույթով։ Այս ցեղերում առաջին ամուսնական գիշերին պետք է մասնակից լինեն նաև ցեղի փորձառու զույգերը։ Այդպես նրանք կարող են համոզվել, որ նորաստեղծ զույգը ճիշտ է հետևում ամուսնական գիշերվա բոլոր արարողակարգերին ու չի խախտում իրենց ցեղի կանոները։

Քենյա և Ռուանդա Այս երկրներում դեռևս պահպանվում է հարսանեկան այն ավանդույթը, որ զույգերը կարող են ամուսնանալ նախօրոք պայմանավորվածության պատճառով ու իրար հանդիպել հենց հարսանիքի օրը։ Այս ավանդույթի շնորհիվ է, որ այս երկրներում ընդունված է , որ առաջին ամուսնական գիշերը պետք է անցնի միայն հարսի մոր՝ զոքանչի, ներկայությամբ։ Նա թաքնվում է զույգերի անկողնու տակ ու հետևում, որպեսզի նոր իրար հետ ծանոթացած զույգը չամաչի իրարից ու փեսան էլ հարգանքով վերաբերի իր աղջկան։

Նկոլե Ուգանդայի հարավ արևմուտքում բնակվող այս ցեղում ևս գործում է ամուսնական անսովոր ավանդույթ։ Այստեղ նորաստեղծ զույգը չի կարող իրար հետ անկողին կիսել մինչև որ փեսան իր առաջին ամուսնական գիշերը չանցկացնի աղջկա հարազատ կանանցից մեկի հետ, ով արդեն վաղուց ամուսնացած է։ Այս մեթոդով նրանք ուզում են հասկանալ արդյոք փեսան պատրաստ է ամուսնության և արդյոք նա կարող է այդքան մեծ պատասխանատվություն կրել իր վրա։ Միայն փեսայի հետ անկողինը կիսելուց հետո ցեղի վստահված կինը հայտնում է իր կարծիքը։ Եթե կարծիքը բացասական է, ապա հարսանիքը չեղյալ է համարվում։

Կորեա Այստեղ ևս գործում է ամուսնական մի ավանդույթ։ Հարսանիքից հետո հարսը գնում է իր ապագա սենյակ, սակայն փեսան մնում է իր ընկերների հետ։ Նրանք բոլորով հավաքվում ու հանում են փեսայի նասկիները, քանի որ վստահ են, որ նասկիներով հարսի մոտ գնալը սիրուն չէ։ Դրանից հետո նրանք ձկներով հարվածում են փեսայի բաց ոտքերին ու նրան տարբեր հարցեր տալիս։ Միայն այդ բոլոր հարցերին պատասխանելուց հետո է փեսան իրավունք ստանում գնալ իր սենյակ։ Եթե հարցերի պատասխանները սխալ են լինում, փեսայի ընկերներն ավելի ուժեղ են սկսում հարվածել նրա ոտքերին։ Ըստ ավանդության առաջին ամուսնական գիշերն արվող այս արարողությունը օգնում է փեսային ավելի սթափ մնալ։ Նյութի աղբյուրը` YN.am

Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский