Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը
ОБЩЕСТВОԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություն են ներկայացրել նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ:
Դատական նիստի ժամանակ Մ.Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ որևէ փաստական տվյալ եւ հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում:
Հունվարի 15-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ստորագրությամբ ազատ է արձակվել`երկրից չհեռանալու պայմանով: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ էր 2018 թվականի հունվարից: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



