Սյունիքում բախվել են 38-ամյա վարորդի 06-ն ու 15-ամյա դպրոցականի վարած Nissan-ը. կա վիրավոր (ֆոտո)
ОБЩЕСТВО
Սյունիքի մարզում հունվարի 21-ինԺամը 14:20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցում բախվել են Քաջարանի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ք.-ի վարած ВАЗ 21-06 մակնիշի 35 GN 298 համարանիշի և Կապանի բնակիչ՝ 15-ամյա Ալեն Բ.-ի վարած Nissan մակնիշի 36 GD 234 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ВАЗ 21-06-ի ուղևոր, Քաջարանի բնակիչ, 9-ամյա Կառլեն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ալեն Բ.-ն սովորում է Կապանի թիվ 5-րդ հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, իսկ վիրավոր Կառլեն Ք.-ն՝ Լեռնաձորի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: Վերջինս ВАЗ 21-06-ի վարորդ Արմեն Ք-ի որդին է:

1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



