Կոտրել են ամառանոցի պատուհանի ճաղավանդակը եւ նկուղից գողացել տրակտորի շարժիչ, 4 վերամբարձիչ եւ անվադող
ОБЩЕСТВО
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 7-ի ժամը 12.50-ից մինչեւ դեկտեմբերի 30-ի ժամը 13.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրելու միջոցով, Էրեբունու 2-րդ զանգվածում գտնվող իր ամառանոցի նկուղից գողացել են տրակտորի շարժիչ, 4 վերամբարձիչ եւ անվադող:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողների ինքությունը:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



