Ինչո՞ւ է նախարարությունների թիվը կրճատվել, բայց աշխատողների թիվը մեծացել. Կարեն Սիմոնյան
ПОЛИТИКАԿառավարությունից ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանին ներկայացված թվերի համաձայն՝ նախարարությունների աշխատակիցների ընդհանուր թիվը մեծացել է, մինչդեռ նախարարությունների թիվը պակասել է։ Պատգամավորն այս մասին այսօր հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ու հարցրեց՝ ինչպես է դա ստացվել։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնարկեց, որ տարբերություն կա գործող հաստիքների ու դրանք համալրած աշխատողների թվի հաշվարկի միջև։ Նա ասաց, որ օրինակ՝ կառավարության աշխատակազմի դեպքում թիվը մեծացել է, քանի որ նախկին Սփյուռքի նախարարությունը, որպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, մտել է աշխատակազմի մեջ։
Ինչ վերաբերում է օպտիմալացմանն ու կրճատումներին, Ավինյանն ասաց, որ դրանք փուլային շարունակականություն են ունենալու այս տարի և մյուս տարի։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



