Ուկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Դանիայի Thor Masters մրցաշարում
СПОРТՈւկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դանիայի Thor Masters մրցաշարում, հայտնում է AnalitikaUA.net-ը։
«Հունվարի 17-18-ը Դանիայում (Նյուքյոբինգ Ֆալստեր) անցկացվել է 18-րդ Thor Masters հունահռոմեական ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարը:
Մրցելույթների արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել Կորյուն Սահրադյանը (55 կգ), իսկ 60 կգ քաշային կարգում Ժորա Աբովյանը նվաճել է արծաթե մեդալ:
Ըստ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության հաղորդման՝ մեդալների մրցաշարային աղյուսակում Ուկրաինայի ներկայացուցիչները նվաճել են չորս մեդալներ՝ զբաղեցնելով երկրորդ թիմային տեղը Դանիայի մրցումներում:
Բարձր նվաճումների համար մարզիկներին պարգևատրելը, խոստումնալից երիտասարդներին նյութական օգնություն ցուցաբերելը և աջակցելը, Ուկրաինայի հայերի միության անփոփոխ ավանդույթներն են: 2019-ի եզրափակիչ համաժողովում Սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Վարդանյանը անձամբ հանձնեց Ուկրաինայի հայերի միության պարգևը Ժորա Աբովյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: