Եղանակը Հայաստանում .Երեւանում ողջ գիշեր ձյուն կգա. Սուրենյան
ОБЩЕСТВОԱյսօր երեկոյան ժամերին Սեւ ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նա, մասնավորապես, հավելել է. «Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արեւմտյան եւ կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8 սմ, Լոռիում եւ Տավուշում 1-2սմ։
Երեւանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երեւանում կլինի 4-5սմ»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



