Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ
ОБЩЕСТВОSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Արարատի մարզում, հնչել են կրակոցներ։ Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



