«Ինչպիսի լեդի»․ Սեմենովիչը նոր կերպարով գրավել է երկրպագուների ուշադրությունը
ФОТОԵրգչուհի Աննա Սեմենովիչը ներկայացել է նոր կերպարով, ինչով հաճելիորեն զարմացրել է երկրպագուներին: «Блестящие» խմբի նախկին մեներգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։
Դերասանուհին նկարահանվել է բեժ բաճկոնով, կապույտ ջինսով եւ թեթեւ բաց երանգի երկարաճիտ կոշիկներով։ Աստղի էլեգանտ կերպարը համալրում են երկարաճիտների երանգի գլխարկն ու ձեռնոցները: Երգչուհու խոսքով՝ նման կերպարանափոխությունը կապված է ստեղծագործական գործունեության մեջ սպասվող իրադարձությունների հետ։
«Շուտով նոր երգ, նոր տեսահոլովակ, նոր շոու, նոր համերգներ, նոր Ես։ Ձեր Ան», - հրապարակումը մեկնաբանել է արտիստուհին։
Երկրպագուները նույնպես գնահատել են փոփ աստղի նորաձեւ կերպարը եւ նշել, որ նա զգալիորեն նիհարել է:
«Գեղեցկուհի Անյա», «Դուք գեղեցիկ, հմայիչ կին եք», «Ինչպիսի սլացիկ կազմված», «Ինչպիսի լեդի», - գրել են հետեւորդները։