Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


5 նշան այն մասին, որ դուք վախենալու մարդ եք շրջապատի համար

ЛАЙФ

Past.am

Ի՞նչն է ձեզ դարձնում ուժեղ կամ «վախեցնող» անհատ: Այս հարցն ունի բազմաթիվ պատասխաններ: Եթե խոսենք ընդհանուր թեմայի շուրջ, պատասխանը մեկն է. մենք մեզ դրևորում ենք այնտեղ, որտեղ ուրիշները չեն կարողանում:

Ես գիտեմ, որ ունեմ մեծ ներքին ուժ, այն միշտ ինձ հետ է: Ես կարող եմ ձերբազատվել դատարկ մտքերից և մարդկանցից, գնալ և միայնակ ապրել քարանձավում, եթե անհրաժեշտ է:

Շարլոտա Ռեմպլինգ

Նրանց համար, ովքեր երբևէ չեն լսել տիկին Ռեմպլինգի մասին, մենք կասենք, որ նա անգլիացի դերասանուհի է, որի հաջողակ դերասանական և մոդելային կարիերան 50 տարվա պատմություն ունի:

Հնարավոր է, որ Շարլոտա Ռեմպլինգն իր էկրանային և իրական կյանքում արարքներով ուրիշների աչքին յուրահատուկ բնավորության տեր կին է թվացել: Նա երկու անգամ բաժանվել և միայնակ է մնացել երկու որդիների հետ: Վերջապես, գտել է իր իսկական սերը, որը տևել է 17 տարի: Հետո կորցրել է կողակցին, որը 2015-ին ինքնասպան է եղել: Ռեմպլինգը ուժեղ բնավորության ունի. նա երկար ժամանակ ստիպված է եղել միայնակ պայքարել դեպրեսիայի դեմ: Ովքեր ճանաչում են տիկին Ռեմպլինգին, վստահեցնում են, որ նա օժտված է անհավանական ուժով: Նույնը, անկասկած, կարելի է ասել այն շատ մարդկանց մասին, ովքեր կարդում են այս հոդվածը: Ստորև թվարկում ենք «վախեցնող» բնավորության  5 գծերը:

Ջղայնացնում են դատարկ խոսակցությունները

Զարմանալու ոչինչ չկա. ուժեղ մարդիկ չեն սիրում դատարկ խոսակցություններ: Խոսակցություններում փորձում են որևէ օգուտ քաղել: Ոչնչի մասին խոսակցությունները նրանք տանել չեն կարողանում:

Ուժեղ բնավորությամբ մարդիկ հակված են խոսել իրենց իսկապես անհանգստացնող երևույթների մասին: Այդ թվում նրբանկատ թեմաներից մինչև մանրուքներ: Ուժեղ անհատները պարզապես ուժ կամ ցանկություն չունեն տափակ հարցերի շուրջ զրուցել: Եվ այն մարդիկ, ովքեր խուսափում են ոչնչի մասին խոսակցություններից, մյուսներին կարող է թվալ տարօրինակ, եթե ոչ՝ վախեցնող:

Տգիտության հանդեպ անհամբերությունը

Սովորաբար ուժեղ մարդիկ լավ կրթություն և լայն աշխարհայացք ունեն: Բնականաբար պարզ է, որ նրանք չեն ընդունում ուրիշների անհամբերությունը: Նրանք փորձում են իմանալ որքան հնարավոր է շատ բան, ձգտում են ճանաչել  հետաքրքիր մարդկանց, որոնք գուցե այդքան էլ նման չլինեն իրենց:


Անհնար է պատկերացնել, որ ուժեղ մարդիկ ինչ-որ մեկին կքննադատեն կամ անհամբերություն կդրսևորեն որևէ մեկի հայացքների հանդեպ: Նրանք շատ ժամանակ և էներգիա են ծախսում  գիտելիք ստանալու վրա, ինչն օգնում է հասկանալ մարդկանց և աշխարհը ավելի խորը մակարդակում: Ուժեղ մարդկանց համար նշանակություն չունի, որքանով են համապատասխանում իրենց հայացքները հասարակության ընկալումներին:

Վճռականությունը  և խիզախությունը աշխատանքում և արվեստում

Ուժեղ մարդիկ կարող են առանց ուրիշների օգնության գտնել ռեալիզացվելու հնարավորություն: Նրանց մեծ աշխատասիրությունը և սեփական հնարավորություններն օգտագործելը վախեցնում է ավելի քիչ մոտիվացված մարդկանց և չարակամ դարձնում: Աշխտանքու ուրիշների օգնությունը կամ հակառակը՝ խանգարելը ոչ մի կերպ չի ազդում ուժեց կամքի տեր մարդկանց ամբիցիաների վրա: Այդպիսի մարդիկ պատրաստ են աշխատել այնտեղ, որտեղ ուրիշները պարզապես թևաթափ կլինեն։

Ուրիշների ուշադրությունը կարևոր չէ

Հոգեպես ուժեղ մարդիկ թքած ունեն բոլոր այն դրամատիկ հնարքներին, որոնք օգտագործում են հասարակության ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնող մարդիկ: Նրանք կարող են գրավել մարդկանց ուշադրությունը, դրական կամ բացասական, միայն աշխատասիրությամբ և իրենց ուժեղ բնավորությամբ: Եվ ակնհայտ է, որ նրանք հատուկ չեն ծախսի իրենց թանկագին ժամանակը ուրիշների ուշադրությունը սեփական անձի վրա կենտրոնացնելու համար:

Դրա փոխարեն ուժեղ մարդիկ գլուխը կախ պարզապես անում են այն, ինչ պետք է անել: Այդպիսի մարդիկ երջանիկ են և իրենց հարմարավետ են զգում առանց շրջապատի ուշադրության: Նրանք անձնավորում են հին աքսիոման. ձեր գործողություններն այնքան ակնհայտ են, որ ես նույնիսկ չեմ լսում ձեր խոսքերը:

Շարունակությունը՝ այստեղ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай