«Իսլամական պետության» զինյալները ծոմ չպահելու համար երեխաների են սպանել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկու երեխայի են սպանել, քանի որ նրանք մուսուլմանական սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում ծոմ չեն պահել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Անչափահասները սպանվել են Մայադին քաղաքում, որը գտնվում է իսլամիստների հսկողության տակ։ Իրավապաշտպանները նշել են, որ երեխաների պարանոցին ցուցանակներ են կախել, որոնց վրա գրվել է նրանց մահապատժի ենթարկելու պատճառը։
«Հավանաբար, տղաներին բռնել են այն պահին, երբ նրանք ուտելիս են եղել»,-հաղորդել է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։
ՄԱԿ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնաժողովում հաղորդվում է «տղա երեխաներին զանգվածային մահապատժի ենթարկելու մի քանի դեպքի մասին. նրանց գլխատել են և կենդանի թաղել»։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



