«Բարսելոնան» Բուսկետսին 1 մլն եվրո պարգևավճար է հատկացրել
СПОРТ«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մոտ մեկ միլիոն եվրո պարգևավճար կստանա ընթացիկ մրցաշրջանում անհատական նվաճումների հասնելու համար, հավաստիացնում է «Marca»-ն։
27-ամյա ֆուտբոլիստը փետրվարին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2019 թվական, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը խոստացել է վերանայել պայմանագրի դրույթները, եթե Բուսկետսը իր ելույթներով արժանի լինի դրան։ Այդ մասին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Բուսկետսին հայտնել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (4:0)։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է Պրիմերայի 12, Չեմպիոնների լիգայի 5 հանդիպման։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



