Երեւանի ավագանիում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը
ПОЛИТИКАԵրեւանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ մանդատը վայր դրած անդամ Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը:
Հիշեցնենք, որ Հ.Հարթենյանն այսօր է հրաժարվել մանդատից՝ խմբակցության հրատապ նիստից հետո, որը քննարկում էր նրա սկանդալային գրառումը Ֆեյսբուքում։ Ավագանու արդեն նախկին անդամն իր էջում դրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ենթադրյալ դստեր նկարը եւ «Ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան» գրառում արել։ Հետո պարզվել էր, որ այդ էջը, որին թիրախավորելու համար Հարթենյանը հրավիրում էր իր կողմնակիցներին, Հ.Թովմասյանի աղջկան չի պատկանում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



