Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան

ОБЩЕСТВО

Past.am

Իշխանափոխությունից հետո Նիկոլին ու իր թիմին տրված էր բացառիկ հնարավորություն՝ դուրս բերել երկիրը նախկին գործելաոճից, կտրել այն շղթան, երբ մարդիկ հետապնդվում են իրենց հասարակական կամ քաղաքական գործունեության համար, սակայն արդեն տարիուկես է՝ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, որ հիմա էլ այս իշխանություններն են որդեգրել նախկինների ձեռագիրը ու նույն կերպ ոստկանության միջոցով փորձում են հաշվեհարդար տեսնել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։

 

Կիվիրյանը պատմել է, որ 2017 թվականին Հյուսիսային պողոտայում, սրճարանի ճանապարհին իրեն մոտեցել են մի խումբ ոստիկաններ և բերման ենթարկել Կենտրոնի բաժին անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր կասկածում են, որ իր մոտ սառը զենք կա։ Ընդ որում՝ մինչեւ նրանց մոտենալը, Կիվիրյանը նկատել է, որ կես ժամ հետևում են իրեն։ Սառը զենք չի հայտնաբերվել, մոտ մեկ ժամ պահելուց հետո նրան ազատ են արձակել, սակայն ոստիկանության որեւէ պաշտոնյա այդպես էլ չի բարեհաճել ներողություն խնդրել այդ ամենի համար։ «Պարզ էր, որ այդ ամենը կապված էր այն ժամանակվա իշխանությունների, ինչպես նաև ոստիկանության հասցեին իմ հնչեցրած քննադատությունների և հասարակական պայքարի հետ։ Ցավոք այդ կարգի ու որակի իշխանություններ ենք ունեցել։ Բայց հարցը հիմա դրանում չէ», գրել է Ա.Կիվիրյանը եւ կոչով դիմել իշխանությանը։

 

«Տղերք, կանգ առեք (եթե իհարկե ընդունակ էք), սա երկիրը կառուցելու ու այն փոսից հանելու ճանապարհ չի, ընդհակառակը, սա այն նույն ճանապարհն է, որի դեմ դուք պայքարում էիք (ոնց հասկանում եմ՝ ոչ անկեղծ), ու ցավոք պարզվեց, որ ձեր պայքարը ոչ թե երևույթների դեմ է, այլ ընդամենը, որ իշխանության գալով օգտվեք ընձեռնված հնարավորություններից ու բարիքներից։ Մենք նորից հայտնվեցինք այդ նույն շրջանակի մեջ, երբ կարմիրները գալով իշխանության՝ ճնշում են սպիտակներին, հետո սպիտակներն են գալիս, ու սկսում ճնշել իրենց հակառակորդ կարմիրներին, հետո կարող ա նորից գան կարմիրները, զբաղվեն սպիտակներով ու այդպես շարունակ։ Այսպես երկիր չեն կառուցում. մինչև դու քո քաղաքական հակառակորդների նկատմամբ չգործես միմիայն օրենքով և դու էլ հավասար չլինես այդ նույն օրենքի առաջ, մենք այս փոսից դուրս գալու տարբերակ չունենք»։

 

Կիվիրյանը շեշտում է, որ հենց այս տրամաբնությունից ելնելով էլ իշխանափոխության առաջին օրից կոչ է արել չխախտել նախկին հակառակորդների իրավունքները ու ինքն էլ փորձում է պաշտպանել այն նույն անձանց, որոնք իր նկատմամբ էլ են տարիներ շարունակ հարուցել վարչական կամ քրեական գործեր կամ փորձել են ենթարկել տարբեր ճնշումների. «Հասարակական կամ քաղաքական գործիչը պետք է կարողանա իր մեջ գտնել ուժ վեր կանգնել անձնականից ու ղեկավարվել միմիայն պետության ու հասարակության շահերով. նեղ, ճղճիմ գործելաոճն ու անձնական քինախնդրությունը մատնում են, որ գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների հետ, այլ գավառական ոչնչությունների, որոնք ընկած են իրենց նեղ անձնական հաշիվները մաքրելով։ Հաստատապես իշխանափոխության օրերին հազարավոր մարդիկ դուրս չէին եկել փողոց ու ձեզ չբերեցին իշխանության, որպեսզի հիմա էլ դուք զբաղվեք անձնական հարստացմամբ ու երկրում ոստիկանական բռնաճնշման մթնոլորտ ստեղծելով։ Հայ ազգը կարոտ է օրենքի գերակայության ու հավասարության, ու դա չհասկացողները նույնպես կհայտնվեն քաղաքական աղբանոցում։ Մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը վերջապես կարողանա երկրում հաստատել օրենքի գերիշխանություն ու ընդունակ կլինի երկիրը դուրս բերել այս անձնական հաշվեհարդրաների ու անձնական հարստացումների շրջանից․․․», գրել է Ա.Կիվիրյանը։

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами