Տղամարդու սիրտը նվաճել շատ հեշտ է․ 10 խորամանկ հնարք
ЛАЙФ1. Գեղեցիկ եղիր
Ինչ ուզում ես, ասա, տղամարդու ուշադրությունը գրավում են նախ՝ աղջկա արտաքին տվյալները, ապա նոր՝ ներաշխարհը: Եթե ուզում եք ձեզ վրա բևեռել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, ձեր արտաքին տեսքով զբաղվեք: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան հարդարեք մազերը, մի մոռացեք նաև դիմահարդարվելու մասին:
Դուք պետք է մոռանաք անխնամ տեսքով տնից անգամ 5 րոպեով դուրս գալու մասին: Կինը պարտավոր է անթերի տեսք ունենալ՝ անկախ նրանից՝ նրան տեսնում են միլիոնավո՞ր մարդիկ, թե՞ մեկ հոգի:
2. Տարբերվիր մյուսներից
Գեղեցիկ լինելը, անշուշտ, հիանալի բան է, բայց պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ կանայք բավականին շատ են: Որպեսզի տղամարդն ընտրի հենց ձեզ, դուք պետք է տարբերվեք մնացածներից: Սա չի նշանակում, որ անհապաղ պետք է վազել վարսավիրանոց ու ներկել մազերը, ասենք, կանաչ գույնի: Բավական է պարզապես մտածել մի քանի օրիգինալ ժեստեր:
3. Հետևիր քայլվածքիդ
Հավանական է, որ դուք մտածում եք, որ քայլվածքը երկրորդական բան է, սակայն իզուր: Ցնցող բարձրակրունկ կոշիկները տղամարդկանց ուշադրությունը կգրավեն ինքնաբերաբար: Սա, իհարկե, հիմնականում այդպես է, սակայն ոչ միշտ: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնկատեն ձեր սլացիկ ոտքերը, ձեր՝ նրանց դուր գալու ցանկությունը, բայց թեթևություն չեն տեսնի ձեր մեջ:
Հիշեք. այն կինը, որը կարողանում է հողաթափերով անգամ գեղեցիկ քայլել, ավելի շահեկան դիրք ունի տղամարդկանց աչքում, քան բարձրակրունկների վրա մի կերպ օրորվող կինը:
4. Ժպտա
Տղամարդիկ սիրում են, երբ կնոջ հայացքը փայլում է ժպիտից: Սա կարելի է հեշտությամբ բացատրել: Բարեհամբույր ու ժպտացող մարդու հետ հաճելի է շփվել: Իզուր չէ, որ այդպիսի մարդկանց հաճախ համեմատում են արևի հետ: Նրանք լույս ու ջերմություն են նվիրում ինչպես հնագույն ջահը:
5. Խնամված եղիր
Երբեք ձեզ թույլ չտաք տղամարդու առջև հայտնվել ճմռթված խալաթով և գզգզված մազերով: Անկախ այն բանից՝ ունե՞ք տրամադրություն, թե՞ ոչ, մի հագեք լայնացած բլուզ և ջինսեր: Հարգեք ձեզ շրջապատող մարդկանց, հասկացեք, որ նրանց համար տհաճ է անխնամ ու թափթփված մարդ տեսնելը: Եթե դուք ավելորդ 30 րոպե ծախսեք ձեզ կարգի բերելու համար, ձեր վատ տրամադրությունը հաստատ ավելի չի վատանա, իսկ հնարավոր է, որ անգամ բարձրանա:
6. Ագրեսիվ մի եղիր
Տղամարդիկ վախենում են ավելորդ ակտիվություն ցուցաբերող կանանցից: Նրանց դուր չի գալիս, երբ իրենց որսում են. չէ՞ որ նրանք սովոր են իրենք լինել որսորդի դերում: Մի զրկեք ձեզ ձեր ընտրյալի կողմից ձեզ գրավելու փորձերին հետևելու հաճույքից: