Կենդանակերպի այս նշանները հակված են դավաճանությամբ
ЛАЙФ
Նրանցից կարելի է սպասել նենգություն և դավաճանություն․ թոփ 5 դավաճաններն՝ ըստ
կենդանակերպի նշանների
Խոյ
Պետք է միանգամից ասել, որ գրեթե բոլոր Խոյերը հակված են դավաճանության: Նրանց համար գոյություն ունի հոգևոր սեր և մարմնական թուլություն, որը նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում կառավարել:
Խոյերը կիրք են զգում այն մարդկանց հանդեպ ում ֆիզիկապես գրավիչ են համարում: Նրանք զբաղվում են սեքսով՝ չմտածելով այդ պահին, որ դա իրական դավաճանություն է: Արարքից հետո նրանք հասկանում են հանցագործության ծանրության աստիճանը, սակայն դա չի նշանակում, որ նրանք այլևս չեն դավաճանի: Միակ բանը, որ կարող է խելքի բերել Խոյին՝ տեսանելի օրինակն է, թե ինչ ցավ է պատճառում դավաճանությունը իրենց սիրելի մարդուն:
Խեցգետին
Խեցգետինները ինչ-որ պատճառ են գտնում, արդարացման նման, թե ինչո՞ւ իրենք կարող են դավաճանել իրենց զույգին: Դա կարող է լինել կպչուն միտք, օրինակ, որ նրանց այլևս չեն սիրում: Կամ նրանք կարող են մտածել, որ վերջապես «հանդիպել են իրենց սիրուն»: Իհարկե այդ ամենը տեղի է ունենում, իսկ Խեցգետինը պատրաստ է զղջալ արարքի համար: Հետաքրքիր է, որ այս կենդանակերպի ներկայացուցիչները վատ են կարողանում թաքցնել դավաճանության փաստը․ շատ հաճախ նրանց մոտ ամեն ինչ գրված է դեմքին, այդ պատճառով նրանք խաբել չեն կարողանում:
Կշեռք
Շատերը կզարմանան տեսնելով կենդանակերպի այս նշանը ցուցակում, քանի որ Կշեռքներն ամենադատող և իմաստուն մարդիկ են: Սակայն նրանք էլ են սխալվում: Կշեռքները հարգում են ամուսնությունը, սիրում իրենց ընտանիքը և շատ ջանք են թափում իրենց ընտանիքի համար: Սակայն միաժամանակ նրանք ունենում են այլ մեկին, համարելով նրան իրենց կյանքի կարևոր մաս: Կշեռքները չեն համարում դա աբսուրդ և հեշտությամբ հասցնում են ապրել երկու կյանքով: Իսկ երբ ճշմարտությունը բացահայտվում է, նրանք թողնում են ընտանիքը:
Աղեղնավոր
Աղեղնավորի համար դավաճանությունը սիրո պոռթկում չէ, այլ հետաքրքիր խաղ, որը նրանց ադրենալին և նոր զգացմունքներ է հաղորդում: Նրանց դուր է գալիս արգելված բաներ անել, ջրից չոր դուրս գալ, նորից ռիսկի դիմել՝ իմանալով, որ կարող են բռնվել: Ավաղ, նրանց չի հերիքում իմաստություն ժամանակին կանգ առնելու և նրանք գլխակորույս ընկնում են արկածների մեջ՝ մոռանալով, որ նրանց սիրող մարդ կա: Այդպիսի վերաբերմունքից հետո դժվար է պահպանել հարաբերությունները Աղեղնավորի հետ:
Ձկներ
Ձկները խորամանկ են և նույնիսկ՝ նենգ: Նրանք կարող են հրաժարվել ֆիզիկական շփումից ոչ թե բարոյական նկատառումներից ելնելով, այլ նրա համար, որ վախենում են բացահայտվելուց: Սակայն, եթե ձկները ինչ-որ բան ցանկանում են, ապա ստանում են իրենց ուզածը: Նրանց չի հետաքրքրում մշտական զուգակցի զգացմունքները, քանի որ նրանց պետք է բավարարել իրենց ցանկությունը: Արդարացման համար ձկներն ավելի հաճախ օգտագործում են իրենց երևակայությունը՝ հորինելով համոզիչ պատճառաբանություններ:
Ամենահավատարիմ կենդանակերպի նշանը համարվում է
Ցուլը: Նրանք շատ հազվադեպ են դավաճանում, քանի որ շատ են կապվում մարդկանց հետ: