Ուժեղ քամին թեքել է «Թրամփի պատը»
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին ուժեղ քամին թեքել է այպես կոչված «Թրամփի պատի» մի մասը: Անբարենպաստ եղանակի պատճառով 9 մետր բարձրությամբ պատնեշի մի քանի մաս ընկել է մեքսիկական սահմանում: Դա տեղի է ունեցել Սան Դիեգոյից դեպի արեւելք 160 կմ հեռավորության վրա, հաղորդում է Euronews-ը:
Պարբերականի խոսքով՝ այդ հատվածը տեղադրվել է վերջերս, եւ կառույցը պետք է լցնեին բետոնով: Արդյունքում այն չի դիմացել ուժեղ քամիներին:
ԱՄՆ սահմանային ծառայությունը նշել է, որ Մեքսիկայի ոստիկանությունը ժամանակին փակել է այդ ճանապարհով երթեւեկությունը: Պատը սկսել են վերանորոգել: Տեղի ունեցածի շուրջ քննարկումներ են ընթանում՝ նման միջադեպերից խուսափելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



