Թուրքիայի առաջնահերթությունն է պահպանել կապերը ՌԴ-ի հետ. Դավութօղլու
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է .
Անկարան Մոսկվայի հետ ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպից հետո լարված հարաբերությունների ֆոնին իր առաջնահերթությունն է համարում ՌԴ-ի հետ կապի բոլոր ալիքները բաց պահելը. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Մեր առաջնահերթությունն է Ռուսաստանի հետ կապի ալիքները բաց պահելը»,-հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները կարևոր են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի համար:
«Թուրքական կողմի վրա պատասխանատվությունը բարդելն անհամաչափ է միջազգային իրավունքի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հարևանության ու բարեկամության տեսանկյունից: Եթե փնտրենք պատասխանատուին, ապա պետք է սկսել այն երկրից, որը բազմիցս խախտել է մեր օդային տարածքը: Ռուսական կողմի վերջին հայտարարությունները չի կարելի ընդունել լավ հարևանության տեսանկյունից»,-ասել է Դավութօղլուն:



