Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը
БЛОГՄահացել է Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը:
Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել Սամվելը, բայց դրանից նա չի կորցրել կենսասիրությունն ու շրջապատի հանդեպ սրտացավությունը: Նա հայրենիքի անձնվեր զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:
Վշտակցում եմ հարազատներին...»,-գրել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



