Ծով, արեւ, լողազգեստ, ջերմություն ձմռան ցուրտ օրերին. հայտնիներ, որոնք հանգիստը վայելել են «տաք երկրներում»
ЛАЙФ
Ձմռան ցուրտ եղանակին մի քանի օր ծովի ափին անցկացնելը հատկապես հաճելի է։ Արեւն ու ջուրն օգնում են լիցքաթափվել, դրական հույզեր են հաղորդում ու նաեւ հնարավորություն տալիս առօրյային վերադառնալ գեղեցիկ արեւայրուքով։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայտնիներին, որոնք նախընտրել են ծովային հանգիստը։
Իվետա Մուկուչյան
Հմայիչ երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, ջերմ օրեր է անցկացրել Մեքսիկայում՝ Թուլումում։ Նա ֆեյսուքյան հրապարակմամբ հայտնել էր, որ ամբողջապես լիցքավորվել է եւ վերադարձել տուն՝ ձայնագրման ստուդիայում փակվելու։ «Այս տարի երաժշտությունը տարածվելու է արմավենիների նման, ինչպես Մեքսրկայում»,- գրել էր Իվետան ու արժանացել երկրպագուների հիացական մեկնաբանություններին։
Իննա Խոջամիրյան
Դերասանուհին, որն այժմ նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, հանգիստն անցկացրել է Շարմ էլ Շեյխում։ Սոցիալական ցանցի իր էջում Իննան կիսվել է գեղեցիկ լուսանկարներով՝ առաջացնելով հետեւորդների հիացմունքը։
Մայա Պողոսյան
Գեղեցկուհի Մայա Պողոսյանը հանգիստն անցկացնում էր Թաիլանդում։ Նա չքնաղ բնապատկերների ֆոնին պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում ու կիսվում իր մտքերով։ «Փոփոխությունը կարող է վախեցնող լինել, բայց գիտե՞ք՝ ինչն է ավելի վախեցնող՝ վախին թույլ տալը քեզ ետ պահել աճից, զարգացումից, առաջընթացից»,- այս մակագրությամբ էր ուղեկցվում հրապարակումներից մեկը։
Բելլա Հադիդ
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սուրբ ծնունդից անմիջապես հետո սուպերմոդելը մեկնել էր տաք երկրներ, որտեղից երկրպագուներին պարբերաբար ուրախացնում էր լուսանկարներով ու տեսանյութերով։ Ջիջի Հադիդի քույրը հանգստի համար հովազային պրինտով լողազգեստ էր ընտրել՝ կարծես հուշելով, որ միկրոբիկինիները շարունակում են թրենդային մնալ։
Սվետլանա Լոբոդա
Ռուսաստանում հայտնի երգչուհին նախընտրում է մինիմալիստական լողազգեստներ։ Լոբոդան գեղեցիկ կազմվածք ունի, եւ ծովափնյա հագուստն, իսկապես, սազում է նրան ու առաջացնում երկրպագուների հիացմունքը։