Հերթական վանդալիզմը բնության նկատմամբ. Երևանում կտրել են 35-ից ավելի հսկայական եղևնիներ
ОБЩЕСТВОԱյսօր՝ փետրվարի 2-ին, SHAMSHYAN.com են ահազանգել մի քանի քաղաքացիներ, ովքեր զայրացած իրենց խոսքն են ուղղում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ասելով. «Արդյո՞ք տեղյակ եք, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր առաջ հսկայական եղևնիների սպանդ են իրականացրել»:
Ֆուչիկի 29 հասցեում 35-ից ավելի 10-20 տարվա եղևնիները քոքից կտրել են ու հիմա այդ տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին գողտրիկ մի փոքրիկ անտառ է հիշեցրել, ամբողջովին դարձել է քոքից կտրված եղևնիների պուրակ: «Ով, թե ովքեր են այս ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները, դա պետք է պարզվի»,- ասում էին բնակիչները:
Արդյոք այս վանդալիզմի մասին տարածքային ոստիկանությունն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տեղյակ են, դեռևս պարզ չէ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



