Աշխարհում ավտոմեքենաների արտադրության ծավալը հասել է սահմանակետին. միջազգային փորձագետ
ЭКОНОМИКАԱկնկալվում է, որ 2020 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքները կընկնեն 90 միավորից ցածր, եւ դրանց թողարկման ծավալն աստիճանաբար կնվազի, գրում է Մոտոր-ը:
Autonews պարբերականին տված հարցազրույցում Bosch ընկերության ղեկավար Վոլքմար Դեները խոստացել է համաշխարհային ավտոարտադրողների համար անցանկալի ապագա. նրա կարծիքով՝ մարդկությանն այլեւս պետք չեն այդքան ավտոմեքենաներ: Համապատասխանաբար, դրանց արտադրության ծավալներն աստիճանաբար, սակայն կայուն տեմբերով կնվազեն: Վերլուծաբանների տվյալներով՝ 2019 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի ծավալները նվազել են 4 տոկոսով՝ ի տարբերություն 2018 թվականի ցուցանիշների. վաճառվել է 90.3 միլիոն ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին այդ թիվը 94.4 միլիոն էր: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ավտոարդյունաբերությունը կշարունակի անկում ապրել գրեթե 89 միլիոն ավտոմեքենայի հաշվով, այսինքն՝ առնվազն 2.6 միլիոնով:
Դեների կարծիքով՝ այդ գործընթացը կտեւի մինեւ 2025 թվականը, երբ կմեկնարկի էլեկտրամոբիլների նոր սերնդի արտադրությունը: Այդ ժամանակահատվածում ավտոմեքենաների արտադրության համաշխարհային ծավալը կնվազի 85 միլիոն միավորով տարեկան, ինչը բացասաբար կազդի տնտեսության վրա, քանի որ կոնցեռները ստիպված կլինեն կրճատել աշխատատեղերը: Սակայն զանգվածային անցումը դեպի էլեկտրամոբիլները կարող է դառնալ ավտոինդուստրիայի զարգացման նոր փուլ. Էլեկտրաքարերի արժեքի անկումը կխթանի մարդկանց փոխարինել դրանցով իրենց ավանդական ավտոմեքենաները եւ կստիպի արտադրողներին մեծացնել դրանց թողարկման ծավալները: