Նա խելագարվում է քեզ համար, բայց լուրջ հարաբերություններ չի ուզում. Ինչո՞ւ
ЛАЙФՔեզ կարող է վախեցնել ու շփոթեցնել այն, որ տղամարդը, ով քեզ դուր է գալիս, պատրաստ չէ լուրջ հարաբերություններ կառուցել, հատկապես, երբ թվում է, թե ձեզ մոտ ամեն բան լավ է, և նա նույնիսկ չի ամաչում խոսել քո հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին: Եվ այդ իրավիճակը քեզ սպանում է: Դու անընդհատ մտածում ես դրա մասին, քանի որ չես հասկանում, թե ինչու նա չի ուզում հաջորդ քայլն անել: Եվ այսպես, որն է խնդիրը…
1. Անհարմար ժամանակ
Միգուցե հիմա նրա կյանքում առանց այդ էլ շատ բան է տեղի ունենում: Նա կարող է պլանավորել այլ քաղաք տեղափոխություն, նոր աշխատանքի փնտրտուք կամ այլ լրջագույն փոփոխությունների նախաձեռնում, որոնք կարող են վտանգել ձեր հարաբերությունները: Եվ նա զգում է, որ ավելի լավ է այժմ չշտապել:
2. Նա զգուշանում է նախկին անհաջող փորձի պատճառով
Բարդ բաժանումները մարդկանց պակաս լավատես են դարձնում նոր հարաբերություններ սկսելու համար: Արժե խոսել, թե արդյո՞ք նրան պարզապես ավելի շատ ժամանակ է պետք անցյալը մոռանալու համար, թե՞ նա հավերժ որոշել է սիրային գործերի վերջը տալ:
3. Նա վստահ չէ, որ դու իր ճակատագիրն ես
Միգուցե քո մեջ ինչ-որ բան նրան հետ է պահում հարաբերություններում հաջորդ քայլը կատարելուց:
4. Նրա մոտ դեռ զգացմունքներ են մնացել նախկին սիրո հանդեպ
Իհարկե, վատ է, որ նա առհասարակ ինչ-որ բան է սկսել քեզ հետ, եթե դեռ չի կարողանում մոռանալ իր նախկինին: Դու իսկապես կարող ես նրան դուր գալ, բայց նրա զգացմունքներն իր նախկին սիրո հանդեպ դեռ չեն անցել, և միգուցե նա դեռ հույս ունի վերամիավորվել վերջինիս հետ:
5. Նա շատ լրջորեն է վերաբերվում հարաբերություններին
Մինչ ոմանք կարող են մտածել, որ պատրաստ են արագորեն հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, նա չի շտապում: Նա պատրաստ է լուրջ հարաբերությունների, պարզապես չի ուզում իրադարձություններն արագացնել:
6. Նա վախենում է լուրջ պարտավորություններից
Նա չի ուզում իրեն ներքաշել ինչ-որ այդքան լուրջ ու երկարատև մի բանի մեջ, եթե չգիտի, թե ինչ կարող է վաղը պատահել, և ինչով դա կարող է ավարտվել:
7. Նա վախենում է, որ քո հանդեպ բավարար զգացմունքներ չունի
Անգամ սիրո առկայության դեպքում են մարդիկ բաժանվում միմյանցից: Դա վախեցնում է, և դա նորմալ է, որ նա ուզում է խնայել քեզ ու իրեն հոգեկան ցավից, եթե գիտի, որ բավարար զգացմունքներ չի տածում քո հանդեպ: Այնպես որ, ավելի լավ է անմիջապես բաժանվել, քան հետո, երբ դուք ավելի ուժգին կկապվեք միմյանց:
Շարունակությունը՝ այստեղ