11 պատճառ, թե ինչու են երիտասարդ աղջիկները նախընտրում իրենցից տարիքով մեծ տղամարդկանց (լուսանկարներ)
ЛАЙФ
Տարիքով մեծ տղամարդ և երիտասարդ անմեղ աղջիկ: Հնչում է անվայելուչ, այնպե՞ս չէ: Շատերի համար սա հնչում է նաև որպես վիրավորանք: Եվ ցանկացած դեպքում սա տարօրինակ է: Սակայն, պարզվում է, աղջիկներն իրենք են շատ դեպքերում ցանկանում հարաբերություններ հաստատել իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ, և դրանք ունեն իրենց պատճառները:
Կողակցի հասունությունը
Հասունությունը սեքսուալ է: Երիտասարդ տղաները նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչքան ցանկալի են կայացած, պատասխանատու և ինքնավստահ տղամարդիկ: Հասունությունն արտահայտվում է տարբեր իրավիճակներում, օրինակ, թե ինչպես է տղամարդն իրեն պահում առօրյայում, ինչպես է դուրս գալիս դժվար իրավիճակներից, ինչ նպատակներ է իր առջև դնում:
Հպարտանալու առիթ կա
Ո՞ր աղջիկը չի հպարտանա այն հանգամանքով, որ հանդիպում է իրենից տարիքով մեծ տղամարդու հետ: Դա մշտապես դիտարկվում է որպես զրույցի համար հետաքրքիր թեմա: Եթե դուք սիրում եք լինել ուշադրության կենտրոնում, ապա ասեք ձեր ընկերուհուն, որ ձեր նոր զուգընկերը մեծ է 10 տարով և ուշադրությամբ հետևեք նրա արձագանքին: Իհարկե, նրանք միլիարդավոր հարցեր կունենան և կհպարտանան այն բանի համար, որ դուք քաջություն եք ունեցել այդպես վարվելու, կամ էլ` հակառակը: Շատ դեպքերում աղջիկները հանդիպում են իրենցից ավելի տարիքով մարդկանց հետ` շրջապատին շոկի ենթարկելու համար:
Սովորաբար նրանք հաստատում են լուրջ հարաբերություններ
Ավելի մեծ տարիքի տղամարդիկ գնահատում են լուրջ հարաբերությունները: Երկարաժամկետ հարաբերություններն ավելի գնահատելի են, և հասուն տղամարդիկ դա բոլորից լավ են հասկանում: Այո, շատ երիտասարդ տղաներ ընդհանրապես լուրջ հարաբերություններ չեն ցանկանում հաստատել և այդ ամենից միայն զվաճրանք և հաճույք են ցանկանում ստանալ:
Նրանք իսկական ջենթլմեններ են
Տարիքով տղամարդիկ գիտեն` ինչպես գրավել կնոջը: Սովորաբար նրանք կանանց հետ վարվում են որպես իսկական ջենթլմեններ: Այնպես չէ, որ նրանք առաջին հանդիպման ժամանակ միանգամից սեքսով են ցանկանում զբաղվել, նրանք իրականում հարգում են ձեզ և ժամանակ չունեն` խաղալու այն խաղերը, որոնք սիրում են երիտասարդ տղաները:
Մինչ նրանք ձեզ հետ են, դուք արքայադստեր պես կլինեք
Երբ տղամարդը կնոջ առջև դուռ է բացում, վճարում ռեստորանի ընթրիքի համար, խոսում այն մասին, թե ինչքան է ձեզ հարգում, ապա իսկապես արքայադստեր պես կլինեք: Տղամարդիկ կնոջ առջև դուռ բացելով, նրանց համար վճարելով ցանկանում են ցույց տալ, որ հարգում են դիմացինին, այլ ոչ թե միայն սեքս ցանկանում:
Պետք չէ սպասել, որ նա «մեծանա» և հասնի ձեր մակարդակին
Հայտնի է այն փաստը, որ տղաներն ավելի ուշ են հասնունանում, քան` կանայք: Այդ պատճառով դժվար է կնոջը մեղադրել այն բանում, որ նա չի ցանկանում սպասել այնքան, մինչ իր զուգընկերը դուրս կգա դեռահասության շրջանից: Դժվար է լրջորեն վերաբերվել այնպիսի տղայի, որ իրեն պահում է ձեր տղայի, այլ ոչ թե ընկերոջ պես: Այնպես որ, եթե ձեզ պետք է ընտրություն կատարել հավաքույթների սիրահար տղայի և լորջ հարաբերություններ փնտրող տղամարդու միջև, ապա ճիշտ ընտրության տարբերակն ակնհայտ է:
Դուք ձեզ պաշտպանված եք զգում
Լինել ձեզնից ավելի մեծ տղամարդու կողքին, նշանակում է զգալ ինչպես «քարե պատի ետևում»: Մեծ տարիքով տղամարդիկ պաշտպանում են ձեզ և նրանց կողքին կարող եք լինել նուրբ կին: Ցանկացած դեպքում կինը սիրում է, որ իր կողքի տղամարդն իրեն սիրի, հարգի և պաշտպանի:
Նրանք կողմնորոշվել են և կայացել են կյանքում
Կնոջ համար իրենից տարիքով մեծ տղամարդու հետ շփման առավելությունն այն է, որ վերջինս արդեն կյանքում կայացած է լինում: Շատ աղջիկների համար անտանելի է լինել այնպիսի տղամարդկանց կողքին, ովքեր կյանքում ոչ մի նպատակ չունեն:
Շարունակությունը՝ այստեղ