Եթե երազում տեսնում եք այս 10 բաները, ապա չպետք է անտեսեք
ЛАЙФ
Ըստ կանադացի գիտնականների՝ երազների հիմնական թեման սեքսն ու հետապնդումներն են:
Պարզվել է նաև, որ կանայք ավելի շատ մղձավանջներ են ունենում, քան տղամարդիկ: Վերջիններս էլ կանանց համեմատ ավելի շատ են երազներ տեսնում սեքսի մասին: Սեքսն արդիական է տղամարդկանց 85 և կանանց 73 տոկոսի երազներում: Սակայն կանայք ավելի «գերադասում են» հետապնդվել երազներում (83 %), այնինչ տղամարդկանց դեպքում դա 78 %-ի նախապատվությունն է:
Կանանց մղձավանջներում առկա են ինչ-որ մեկի մահը, կաթվածահար լինելը, օձերն ու սարդերը: Տղամարդիկ էլ երազում տեսնում են, թե ինչպես են սպանում ինչ-որ մեկին, ճամփորդում հեռավոր մոլորակներ, գերբնական ուժ ձեռք բերում:
Երրորդ ամենահաճախակի դարձած երազը՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, ընկնելու մասին է:
Գիտնականների կազմած «երազային թեմաների» ցանկում ներառված է 56 թեմա, այդ թվում՝ լող, հետապնդում, օձեր, ջրհեղեղ, ատամից զրկվել և այլն:
Տարիքի հետ մեր երազների օբյեկտների շրջանակը նեղանում է:
Առհասարակ 20-30 տարեկանն ընկած ժամանակահատվածում մարդիկ նվազ թվով երջանիկ երազներ են տեսնում: