Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ար­տա­ռոց ոչինչ չկա. հնա­րա­վոր բիզ­նես գոր­ծարք՝ ձեռն­տու հատ­կա­պես վա­ճա­ռո­ղին

ОБЩЕСТВО

Կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության «Բիլայն» ապրանքանիշը գնելու շուրջ բանակցությունների մասին տեղեկություններն արդեն պաշտոնապես հաստատվել են։ 

Գործարքի հնարավորության համատեքստում մինչ օրս տարբեր կարծիքներ են հնչել։ Չի շրջանցվել հնարավոր գործարքի ազդեցությունը՝ նաև շուկայի զարգացման տեսանկյունից։ Նշենք, որ մամուլն արդեն տարբեր ասպեկտներով անդրադարձել է թեմային՝ մատնանշելով նաև հավանական գործարքի գլխավոր պատճառի՝ «Բիլայնի» ֆինանսական խնդիրների մասին։ 

Այս մասին ակնարկ է եղել նաև փոխվարչապետի մակարդակով: 

Թեմայի շուրջ զրուցել ենք մի շարք փորձագետների հետ, որոնք իրենց հիմնական շեշտադրումներում հնարավոր գործարքը բնականոն գործընթաց են համարել։ 

Ավելին՝ փորձագետներից ոմանք կարծում են, որ գործարքը ձեռնտու է երկու կողմերին, հատկապես՝ «Բիլայնին»՝ հաշվի առնելով, որ ընկերության համար այս գործարքը ֆինանսական խնդիրների և հնարավոր սնանկացման վտանգի պարագայում լավագույն լուծումն է։ 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, սնանկացումը, առհասարակ, լավ տարբերակ չէ, և այն, այսպես թե այնպես, ենթադրելու է ինֆրաստրուկտուրայի վաճառք։ 

«Իհարկե, շուկայի խոշորացումն այդքան էլ լավ բան չէ, բայց մյուս կողմից՝ բջջային հատվածով մենաշնորհ չի ձևավորվում, որովհետև, այսպես, թե այնպես, «Վիվասելն» այդ առումով շարունակում է ունենալ զգալի հատված։ 

Առհասարակ ամբողջ աշխարհում բջջային օպերատորները ծանր վիճակում են գտնվում, եթե չունեն միանգամից շատ լայն և մեծ շուկա։ «Բիլայնի» դեպքում տեսնում ենք, որ իրենք, կարծես, փորձում են ազատվել փոքր երկրներում գտնվող միանգամից մի քանի մասնաճյուղերից։ 

Ընդհանրապես, բջջային օպերատորները երկու լուրջ խնդիր ունեն, առաջինը՝ մարդիկ օգտվում են ոչ թե անմիջապես բջջային օպերատորի կողմից տրամադրվող ծառայություններից, օրինակ՝ մեսինջերներով են միմյանց զանգում, ինչի հետևանքով ընկնում են օպերատորի եկամուտները։ Բացի այդ, մենք գնում ենք դեպի հաջորդ սերնդի՝ «5G» ցանց, և այդ անցման համար վաղ թե ուշ լուրջ ներդրումներ են ակնկալվելու։ Այս երկու գործոնների առկայությունը շատ դեպքերում շուկաների խոշորացման է բերում»,-ասաց փորձագետը։ 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով էլ, ավելի լավ, քան «Բիլայնը», որևէ մեկը չէր կարող հաշվարկել, թե որն է իր համար լավագույն տարբերակը։ «Միայն այն, որ «Բիլայնը» նման որոշում է ընդունել, արդեն իսկ ապացուցում է, որ «Բիլայնի» գնահատականով սա իր համար լավագույն որոշումն է։ Սա սովորական բիզնես գործարքի տիրույթում է։ 

Այս հնարավոր գործարքը ձեռնտու է թե՛ գնորդին, թե՛ վաճառողին։ Առավել ևս՝ վաճառողին է ձեռնտու։ Կա ընկերություն, որն այս պարագայում նաև որոշակի վնասների պատճառով փորձում է ձերբազատվել այդ բիզնեսից և իր ակտիվներից, և կա ընկերություն, որը պատրաստ է գնել այն, քանի որ իր զարգացումը տեսնում է ընդլայնման մեջ։ 

Այստեղ որևէ արտառոց բան չկա, շատ նորմալ գործարք է, պարզապես մեզ մոտ ամեն ինչի մեջ փորձում են խնդիրներ տեսնել։ Հիշում եմ, երբ «Յուքոմը» գնեց «Օրանժը», նորից խոսակցություններ ծավալվեցին մենաշնորհների և այլնի մասին։

 Բայց գործարքը տեղի ունեցավ, կյանքը շարունակվեց, ու այսօր առանձնապես որևէ խնդիր չկա»,-ասաց նա՝ շեշտելով, որ հնարավոր գործարքը չի նշանակում, որ այլ ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, քանի որ առնվազն երկու այլ օպերատորներ շուկայի ակտիվ մասնակիցներ են։ 

«Ի վերջո, եթե հայկական հեռահաղորդակցության շուկան մեծ պոտենցիալ ունենա, կգտնվեն ընկերություններ, որոնք շուկա մուտք գործելու ցանկություն կունենան։ Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, շուկան փոքր է։ Եվ հենց այդ հանգամանքով է միգուցե պայմանավորված այն, որ նույն «Բիլայնի» մոտ որոշակի խնդիրներ առաջացան, որ ժամանակին նմանատիպ եզրակացության եկավ նաև «Օրանժը»,-նշեց Վ. Հակոբյանը։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը թեմային անդրադարձավ այլ տեսանկյունից։ 

«Շատ կարևոր է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարողանա գտնել այնպիսի լուծում, որ մենք, անկախ ամեն ինչից, չունենանք տուժող սպառող։ Եթե մենք այս լուծումը գտնենք, որևէ մեկի համար որևէ սարսափելի բան տեղի չի ունենա»,-ասաց նա։ Սամվել Մարտիրոսյանն էլ հավելեց, որ այս պարագայում ավելի շուտ ինտերնետ կապում է խոշորացում գնում, և կարևոր է, որ կարգավորող մարմինը կարողանա այս հատվածում շարունակել ապահովել բազմազանությունը։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами