Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի
ЛАЙФEsotericblog.ru-ն գրում է, որ կանացի գեղեցկությունը մեծ ուժ է։ Կայքը ներկայացրել է կենդանակերպի նշանների կին ներկայացուցիչների գեղեցկությունը։
Խոյ։ Կարողանում են այնպես անել, որ նկատեն իրենց և նույնիսկ հիշեն առաջին հայացքից։ Սիրում են վառ հագուստ, բայց ուշադրություն գրավում են ոչ թե հագուստով, այլ ամբողջ կերպարով։ Նրանց դեպքում համադրված են կենսասիրությունը, յուրահատկությունը, սիրված լինելու ցանկությունը։
Ցուլ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են գրավել իրենց հմայքով ու նրբությամբ։ Տղամարդիկ հետագայում են միայն հասկանում, որ այդ նրբության տակ թաքնված է ուժեղ և կամային անձ։ Հրաշալի ճաշակ ունեն, այդ պատճառով էլ մշտապես լավ տեսք ունեն։ Գույներն ու երանգները կարողանում են բոլորից լավ համադրել։
Երկվորյակներ։ Կարողանում են տարբեր լինել։ Այնպիսի տեսք ունեն, ինչպես հուշում է կյանքի զգացումն այդ պահին։ Ակնհայտ է միայն մի բան՝ դժվար է չնկատել այդ կնոջը։
Խեցգետին։ Նրբագեղ են, օրիգինալ, ինչն արտահայտվում է նաև հագուստի ընտրության ընթացքում։ Չեն սիրում շատ վառ, ճչացող կերպարներ, բայց կարողանում են հեշտությամբ ընդգծել կերպարը:
Առյուծ։ Կարողանում են օգտագործել իրենց գեղեցկությունը, նույնիսկ, եթե այն բացակայում է։ Պարադոքս է, բայց այդպես է. Նույնիսկ, եթե իդեալական կազմվածք կամ դիմագծեր չունեն, միևնույն է՝ շրջապատին գեղեցիկ են թվում։ Հնարավոր է՝ պատճառը նրանց բնատուր հմայքն է, որը միանգամից աչքի է ընկնում։
Կույս։ Հաճելի է նայել այս կանանց։ Նրանք կարող են գծած գեղեցկություն չունենալ, բայց այնքան լավ են մատուցում իրենց գեղեցկությունը, որ մարդիկ միայն հիանում են։ Հետևում են իրենց մաշկին, կազմվածքին, այդ պատճառով էլ մշտապես թարմ են։
Շարունակությունը՝ այստեղ