«Ուրարտու»-ին է միացել Մոսկվայի «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստը
СПОРТ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևի հետ։ Տոբոևը Կազանի «Ռուբինի» սան է, հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում», Խաբարովսկի ԲՄԱ-ում։
2015/16 թթ մրցաշրջանում հանդիսացել է Երևանի «Միկայի» ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 14 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։ Տոբոևը հանդես է եկել նաև վրացական «Գուրիայի» կազմում։
2017/18 թթ. մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է Մոսկվայի «Արարատում»։ Անցկացրած 25 խաղերի ընթացքում Տոբոևը 8 գոլ է խփել։ 2018/19 մրցաշրջանում Տոբոևը վերադարձել է Վլադիկավկազի«Ալանիա»։
Վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում Տոբոևն անցկացրել է 6 հանդիպում։ Թայմուրազ Տոբոևը «Ուրարատու»-ում հանդես կգա 17 համարի ներքո։