Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ
ЭКОНОМИКАԱմերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ:
Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



