Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց «Շտուտգարտին»
СПОРТԳերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:
Դորտմունդցիներին հաջողվեց խփել արագ գոլ, որը երրորդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց գերմանացի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն: 19-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշիվը՝ խփելով 16-րդ գոլը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Առաջին խաղակեսում «Շտուտգարտին» հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն ընդմիջումից հետո հյուրերի գերմանացի պաշտպան Գեորգ Նիդեմեյերը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ ավելացված ժամանակում Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: Ռմբարկուների ցուցակում գաբոնցին 3 գնդակով առաջ անցավ Ռոբերտ Լեւանդովսկուց
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին:
Երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» շարունակում է 8 միավոր զիջել Մյունխենի «Բավարիային»:
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Շտուտգարտ»՝ 3:1
Գոնսալո Կաստրո, 3, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 19, 90+1, Գեորգ Նիդեմեյեր, 65 (ինքնագոլ) – Դանիել Դիդավի, 40