Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղտեխնոլոգ. «Իշխանությունները շատ են շտապում, ինչը կասկածներ ու հարցեր է առաջացնում»

ИНТЕРВЬЮ

Ինստիտուցիոնալ լուծումները Հայաստանում փոխարինվում են անձնավորված լուծումներով, ինչը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, տեղավորվում է առկա օրակարգի տրամաբանության մեջ։ «Հայաստանի իշխանությունների պայքարը ՍԴ անկախության դեմ է, ինչը պարբերաբար տարբեր կերպ է արտահայտվում։ 

Նպատակն այն է, որ ՍԴ-ն, որպես ինքնուրույն ինստիտուտ, դադարի գոյություն ունենալ։ Իսկ իրականում ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ գոյություն չունի, և այս ամենը պարզապես անձնիշխան համակարգի ձևավորման համատեքստում է։ 

Ընդհանուր առմամբ, մի քանի ինստիտուտ կա, որ դեռ այդ համակարգի մեջ չէ։ Ամեն ինչից զատ՝ իշխանությունները շատ են շտապում, ինչը կասկածներ ու հարցեր է առաջացնում։ 

Հարց է, թե ինչո՞ւ են շտապում և ինչո՞ւ են ուզում հարցերն անպայման երկու-երեք ամսվա ընթացքում լուծել։ Եվ շտապելու ճանապարհին տեսնում ենք, որ որոշ նախագծերով անգամ ցանկանում են կարծես Սահմանադրությունը խախտելով հարց լուծել, Սահմանադրական դատարանի հարցը չեզոքացնել։ 

Այդ ի՞նչ պետք է տեղի ունենա երկու-երեք ամիսների ընթացքում, որ ՍԴ-ն խիստ խանգարում է։ Պատճառներից մեկը գուցե այն է, որ ՍԴ-ն ունենա այնպիսի կազմ, որը հաշվի չի առնի Վենետիկի հանձնաժողովից կամ ՄԻԵԴ-ից սպասվող որոշումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը՝ հավելելով, որ կարող են լինել նաև այլ պատճառներ, որոնք այս պահին այդքան էլ ակնառու չեն։ 

«Իշխանությունը շտապում է, փորձում է այդ հարցը հնարավորինս շուտ լուծել, բայց, այդուհանդերձ, չի ստացվում։ Նախ՝ փորձ արվեց «կաշառքի օրենքի» միջոցով ձերբազատվել ՍԴ դատավորներից, հասնել նրանց հրաժարականին, բայց, ըստ էության, չստացվեց։ 

Փորձ արվեց նաև ուրիշ ճանապարհներ օգտագործել, ինչը ևս հաջողություն չունեցավ։ Հիմա էլ սահմանադրական փոփոխություններով են ուզում հասնել նպատակին, բայց սա ևս խնդիր է. որոշ իրավաբաններ նշում են, որ անկախ նրանից, թե իշխանություններն ինչ են ուզում անել, Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու գործընթացը կարող է մեկ տարի երկարաձգվել։ 

Այն էլ, երաշխիք չկա, որ վերջնարդյունքում իշխանությունները կհասնեն իրենց նպատակին, կունենան ցանկալի կազմ ՍԴ-ում։ Մի հարցում էլ հարյուր տոկոս երաշխիք չկա. արդյոք իշխանությունները կձգե՞ն մինչև նշված ժամանակահատված, գործող վարչապետը կմնա՞ իր պաշտոնին, որ կարողանա սահմանադրական փոփոխությունների արդյունքում իր համար ցանկալի արդյունք ստանալ։ Այս ամենին գումարվում են նաև արտաքին գործոնները։ 

Վերջին օրինակները ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններն էին, որոնք գնալով ավելի կոշտ ու զգուշացնող են դառնում։ 

Այս իրավիճակը վտանգավոր է նրանով, որ Հայաստանում հարցերի ինստիտուցիոնալ լուծումը փոխարինվում է հարցերի անձնավորված լուծումով»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը պարզապես տեղերով փոխվել են, որի վառ վկայությունը վերոնշյալ հայտարարությունների արձագանքներն են։ 

«Նրանք, ովքեր ժամանակին ասում էին Բուքիքիոյի հայտարարությունը հաշվի մի առեք, հիմա ասում են՝ նա դեղին քարտ է ցույց տվել իշխանություններին։ Իսկ նրանք, ովքեր ժամանակին նրանց հայտարարությունները քննադատություն էին համարում, այսօր ողջունում են դրանք։ Սա ավելի խորը խնդրի մասին է վկայում։ 

Ըստ էության, կառավարման համակարգերը նույնն են մնացել, դրանք ժողովրդավարական չեն, ինչի հետևանքով շատ երևույթներ նաև կրկնվում են։ 

Ավելին, սուպերվարչապետական համակարգն արդեն ավտորիտարիզմի բնույթ է կրում։ 

Այս համակարգերում ինստիտուցիոնալ հարցերի փոխարեն անձնավորված հարցեր են լուծվում, մինչդեռ պետությունը զարգանում է ինստիտուտների ներդաշնակ համագործակցության, փոխզսպման մեխանիզմների և դրանց համատեղ գործունեության արդյունքում։ 

Հակառակ պարագայում պետության գոյությունը կախված է լինում անձերի անհատական հատկանիշներից, ինչը վտանգավոր է»,-նշեց քաղտեխնոլոգը։ Նա շեշտեց, որ այսօր իշխանությունը մի վակուումի մեջ է, որի վկայությունը վերջին շրջանի գործողություններն են։ 

«Ընդհանուր առմամբ, կանգնած են խնդրի առաջ՝ չեն կարողանում լուծել ՍԴ-ի կազմի փոփոխության հարցը։ Թեպետ կարճաժամկետ լուծում հնարավոր չէ, բայց Հայաստանի իշխանությունն անդրդում է հարցը մինչև վերջ և հօգուտ իրեն լուծելու հարցում։ 

Նիկոլ Փաշինյանն անգամ հանրապետության նախագահի հետ հանդիպեց ու հետո հայտարարեց, որ նախագահն իր հետ է։ Այսինքն, իր գրպանում է, և այս առումով որևէ խնդիր չունի։ 

Այստեղ մնում է խորհրդարանական ընդդիմության դերը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե անգամ ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեն խնդրահարույց նախագծերին, նախագահն էլ ստորագրի, չի նշանակում, որ այդպիսով հարցերը կլուծվեն։ 

«Նման սցենարը նախադեպ է դառնալու, ըստ որի՝ ցանկացած հարց կարելի է Սահմանադրությունը խախտելով լուծել։     

Եթե մեկ անգամ Սահմանադրությունը խախտվեց, դրանից հետո արդեն ընդունված նորմատիվ իրավական ակտերը կորցնում են իրենց լեգիտիմությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։ Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև այն բառապաշարին, որը հաճախ թույլ է տրվում նախկին իշխանության ներկայացուցիչ համարվող անձանց, ինչպես նաև նախկին իշխանության աջակիցների կողմից։ 

«Հանրապետական կուսակցությունը և նրա ներկայացուցիչները, կարծես, այդքան էլ կողմնակից չեն այն բարեփոխմանը, որի մասին մինչ այս ևս խոսվել է։ Նախորդ իշխանություններն այդպես էլ չազատվեցին ոչ ցանկալի շատ գործիչներից։ 

Այն գործիչներից, որոնց պատճառով ևս արժանացան հասարակության մերժմանը։ Նրանք այս երկու տարիները ճիշտ չօգտագործեցին, ռեբրենդինգ չեղավ։ Իսկ, ընդհանուր առմամբ, այդ անընդունելի բառապաշարը ևս Հայաստանի ներքաղաքական օրակարգի հետևանքն է»,-նշեց Ա. Բադալյանը՝ հավելելով, որ այս կերպ ու այս տեսքով նրանք ապագա ունենալ չեն կարող։ 

«Հիմնական բացթողումն այն է, որ ընդդիմադիր հատվածը չի կարողանում օրակարգ ձևավորել, որին նաև կառուցվածքային ու կազմակերպչական ձև կտա ու արդյունքում կդառնա այլընտրանք՝ իշխանություններին։ 

Այս համատեքստում պետք է ընդունել, որ «պողոսների» ծավալը քչանում է, թեպետ խոսքը բնածին «պողոսների» մասին չէ, որոնց համար իշխող ուժի ղեկավարը կուռք է»,-ասաց քաղտեխնոլոգը

«Բայց մեկ այլ հարց էլ կա։ Այսօրվա իշխանությունը նախաձեռնում է գործընթացներ, որոնք մեկի համար դրական է, մյուսի համար՝ բացասական։ 

Անկախ ամեն ինչից, իշխանությունն ինչ-որ բան անում է, բայց ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ոչինչ չի անում։ 

Եվ խնդիրն այն է, որ իշխանությանը ձեռք է տալիս քաղաքական կուլտուրայի մակարդակն իջեցնել, որովհետև իրենց ընտրազանգվածը հենց այդ աստիճանի վրա է։ Իջեցնելով քաղաքական կուլտուրայի մակարդակը, իրենք մոտենում են իրենց «պողոսների» խմբին։ 

Իշխանությունն ամեն ինչ պետք է անի «պողոսներին» դուր գալու համար։ Իսկ արդեն ընդդիմության և դրա ներկայացուցիչների համար սա սխալ մարտավարություն է։ 

Ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան գտնել այն օրակարգային հարցերը, որոնք կարող են ավելի մեծ շրջանակներ իրենց կողմ գրավել, պետք է կարողանան ճիշտ քննադատել իշխանություններին»,-նշեց նա՝ կարևորելով առողջ ու տարբերվող բառապաշարով հնչեցրած քննադատությունները։

«Հիմնական բացթողումն այն է, որ ընդդիմադիր հատվածը չի կարողանում օրակարգ ձևավորել, որին նաև կառուցվածքային ու կազմակերպչական ձև կտա ու արդյունքում կդառնա այլընտրանք՝ իշխանություններին։ 

Այս համատեքստում պետք է ընդունել, որ «պողոսների» ծավալը քչանում է, թեպետ խոսքը բնածին «պողոսների» մասին չէ, որոնց համար իշխող ուժի ղեկավարը կուռք է»,-ասաց քաղտեխնոլոգը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%