Ամուսնալուծված տղամարդկանց 3 տեսակ, և նրանցից միայն մեկն է պատրաստ նոր հարաբերությունների
ЛАЙФԱռավել մանրամասն՝Այստեղ
Ամուսնալուծությունը ծանր բան է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար, անգամ, եթե նրանք փորձում են մոռանալ նախկին կնոջը: Իրական աշխարհում դա շատ ավելի հաճախ է պատահում, և այդ պատճառով էլ մեծ է ամուսնալուծված տղամարդու հանդիպելու հավանականությունը: Արժե՞ արդյոք փորձել հարաբերություններ սկսել այդպիսի տղամարդու հետ:
Շատ կանայք վախենում են դառնալ այն մեկը, ում հետ այդ տղամարդը պարզապես կփորձի մոռանալ նախկին կնոջը: Եվ ամուսնալուծված տղամարդիկ մեծ մասամբ երկու բան են փնտրում՝ սեքս և ուշադրություն:
Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ հաջող հարաբերություններ կառուցել նախկինում արդեն ամուսնության մեջ եղած տղամարդու հետ: Պարզապես պետք է ճիշտ տղամարդու ընտրել:
Եվ այսպես, ամուսնալուծված տղամարդիկ հետևյալ տեսակների են լինում՝
1. Նա, ով պետք է գնահատի քո ազատությունը
Այս տղամարդը փորձել է ամեն ինչ ու հասկացել, որ դա նրա համար չէ: Նա գիտակցել է, որ ընտանեկան կյանքը փոխզիջումների շարք է, որոնց ընդհանուր պատկերի մեջ չարժեր գնալ: Նրա համար հարաբերությունների հարմարավետ և հաճելի պահերը չարժեին նման զոհողությունների:
Նրան դուր է գալիս շփում: Նա արկածների է տենչում: Եվ այսպես, նա սիրում է կանանց, նա կհանդիպի նրանց հետ, շատերի հետ: Եվ երբ այդպիսի տղամարդն ասում է, որ այլևս երբեք չի ամուսնանալու, հավատա նրան:
Եվ այդպիսի դիրքորոշումը նորմալ է: Թող անի այն, ինչն իրեն երջանկություն է բերում, միայն թե կանանց սուտ կամ սխալ խոստումներ չտա:
2. Նա, ով չի կարողանում մոռանալ իր անհաջող հարաբերությունները
Երբ ամուսնալուծությունն անսպասելի է, տղամարդը շոկի մեջ կընկնի: Կամ միգուցե նա իմացել է, որ դա անխուսափելի է, բայց իր համար բարդ է հաղթահարել սեփական էմոցիաները: Այդպիսի տղամարդը դեռ երկար կտառապի, նախքան պատրաստ կլինի նոր հարաբերությունների:
Նրա ողջ աշխարհը ցնցվել է, և նա պետք է կրկին զգա իր ոտքերի տակի հողն ու կյանքի իմաստ գտնի ամուսնալուծությունից հետո: Այդպիսի տղամարդը կարող է խելակորույս սիրահարվել: Նրա խոսքով՝ դու կլինես ամենաանհավանական մեկը, բայց հետո կգա պայծառատեսության պահը, երբ դու կհասկանաս, որ նա պարզապես քո միջոցով մոռացում է փնտրում:
3. Նա, ով պատրաստ է ամուսնալուծությունից հետո հարաբերությունների
Նա գիտի, թե ինչ է լուրջ հարաբերությունները, և պատրաստ է կրկին այդպիսի հարաբերություններ կառուցել: Նա «մեծացել է» իր ամուսնության մեջ, և արդյունքում՝ ավելի լավը դարձել՝ շնորհիվ իր նախկինի ու իրենց համատեղ կենսափորձի: Նա իրատես է այն հարցում, թե ինչ է իրեն պետք, և ինչ նա կարող է տալ:
Այդպիսի տղամարդը սովորաբար կարող է հանգիստ պատմել իր նախկին ամուսնության ու ամուսնալուծության մասին, ավելին, եթե հատկապես նորմալ մարդկային հարաբերություններ ունի նախկին կնոջ ու, եթե կան, նաև երեխաների հետ:
Երբ այդպիսի տղամարդու հետ դու մտահոգվում ես, որ հնարավոր է՝ դեռ չափազանց վաղ է նրա համար նոր հարաբերություններ կառուցել, նա ասում է. «Դա իմ խնդիրն է, թույլ տուր, որ ես որոշեմ այդ հարցը»: Իսկ քեզ նա զանգում է ու գրում, պահում է խոսքն ու կատարում խոստումները, երբեք զբաղված չէ քեզ համար, այսինքն՝ ընդհանուր առմամբ անում է ամեն ինչ այնպես, ինչպես դա անում են հասուն մարդիկ, ովքեր գնահատում են հարաբերությունները: