Քաղաքացին սպառնում էր ցած նետվել հեռախոսակապի աշտարակից
ОБЩЕСТВОՓետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակը և սպառնում է ցած նետվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13:33-ին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացի Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ) հետ:
Քաղաքացին ժամը 14:37-ին ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



