Քալիֆորնիայում նորածնին ողջ-ողջ թաղել են. փոքրիկին հաջողվել է փրկել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում նորածնին ողջ-ողջ թաղել են ոչ մեծ գետի ափին: Բարեբախտաբար, փոքրիկին հաջողվել է փրկել: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Քոմփթոն քաղաքի ոստիկանությունն ականատեսների կամ դեպքի մասին որեւէ տեղեկություն է փնտրում:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչների մեկը զանգահարել է 911 ծառայություն՝ տեղեկացնելով, որ գետի մոտից երեխայի լացի ձայն է լսում: Իրավապահները տեղանքի զննության ժամանակ 36-48 ժամ առաջ ծնված աղջկա է գտել, որին «ողջ-ողջ թաղել են հեծանվուղու ասֆալտի կտորների եւ խճաքարերի տակ»:
Ըստ AmericaRU.com-ի, աղջիկը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Առայժմ երեխայի մոր եւ ծննդյան վայրի մասին որեւէ տեղեկություն չկա:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



