Դոնալդ Տուսկ. Առանց ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա
МЕЖДУНАРОДНОЕԱռանց Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա: Reuters-ի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով, այս գագաթաժողովը վերաբերում է ավելի ընդլայնված համատեքստի, մասնավորապես, Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը, ներառյալ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը:
Ըստ Դոնալդ Տուսկի, Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում: «Բայց եկեք միամիտ չինենք: Թուրքիան միգրացիոն ճգնաժամի լուծման միակ բանալին չէ: Շատ կարեւոր են մեր պատասխանատվությունն ու պարտավորությունները մեր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում: Մենք չենք կարող այդ պարտականությունը երրորդ երկրի փոխանցել»,- ասել է Տուսկը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



